Աջափնյակում բացվել է Ամիօ բանկի նոր մասնաճյուղը

10.06.2025 | 17:06 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ամիօ բանկ #մասնաճյուղ
Ամիօ բանկի նոր վերանորոգված եւ ընդարձակ «Աջափնյակ» մասնաճյուղն արդեն բաց է եւ սպասում է իր հաճախորդներին Երեւան, Աջափնյակ համայնք, Գ. Բաշինջաղյան 192/5 հասցեում: 

«Այժմ բանկի հաճախորդները կարող են օգտվել Ամիօ բանկի ամբողջական ծառայություններից առավել հարմարավետ պայմաններում՝ կատարել միջազգային փոխանցումներ, օգտվել սպառողական վարկերի շահավետ պայմաններից, ձեռք բերել երազանքի մեքենան, իրականացնել խոշոր բիզնես ներդրումներ եւ բազմաթիվ այլ գործարքներ»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:

«Աջափնյակ» մասնաճյուղն ունի նաեւ ինքնասպասարկման գոտի՝ 24/7 հասանելիությամբ, որտեղ ինքնուրույն հնարավոր է կատարել բանկային գործարքների մեծ մասը:

Մինչեւ հունիսի 13-ը ներառյալ «Աջափնյակ» մասնաճյուղում կարող եք ձեռք բերել Amio Visa Gold քարտերը` կես գնով: 

 Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 1567
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW