Ժամանակակից ֆրանսերենի դասասենյակ՝ Մաստարայի դպրոցում

10.06.2025 | 15:03 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Ստեփան Գիշյան»

Արագածոտնի մարզի Մաստարա գյուղի դպրոցի աշակերտներն այսուհետ հնարավորություն ունեն ֆրանսերեն ուսումնասիրել կահավորված ու մուլտիմեդիայի բոլոր հնարավորություններով հագեցած դասասենյակում։

Մաստարայի միջնակարգ դպրոցի ֆրանսերենի դասասենյակն ամբողջությամբ կահավորել եւ տեխնիկապես վերազինել է «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը՝ «Կայուն զարգացման հայկական հիմնադրամի» հետ համատեղ։ 

Վերանորոգված դասասենյակը աշակերտներին հնարավորություն կտա լեզվական խոչընդոտները հաղթահարել ժամանակակից պայմաններով հագեցած դասասենյակում։

«Ուրախ ենք, որ այսօր գտնվում ենք Մաստարայի միջնակարգ դպրոցում, որտեղ հարյուրավոր աշակերտներ այսուհետ եւս հնարավորություն ունեն վերանորոգված, նոր ու թվայնացված, ինչպես նաեւ Ֆրանսիայից բերված նոր գրականությամբ համալրված դասասենյակում ֆրանսերեն սովորել», – նշել է «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Աննա Գիշյանը: 

«Շատ կարեւոր է, որ հայաստանյան դպրոցներում սովորում են ֆրանսերեն եւ շատ ուրախ եմ, որ կրկին մենք ականատեսն ենք այսպիսի արդյունքի: Իսկապես   տպավորված եմ ֆրանսերենի իմացության նման մակարդակով: Ուրախ եմ, որ «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի հետ իրականացնում ենք այս ծրագիրը», – ասել է «Կայուն զարգացման հայկական հիմնադրամի» հոգաբարձուների խորհրդի նախագահ Ալեն Տուհադյանը:   

«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է Ակբա բանկի, ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլ, Կրեդիտ Ագրիկոլ Ազգային ֆեդերացիայի եւ Գիշյան ընտանիքի կողմից։ Հիմնադրամի ծրագրերն ուղղված են հայ-ֆրանսիական կապերի ամրապնդմանը, Հայաստանի սոցիալ-տնտեսական, գիտակրթական, մշակութային, առողջապահական համակարգերի բարելավմանն ու կատարելագործմանը:  

Դիտում՝ 1526
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW