Իդրամը՝ էլեկտրոնային առեւտրի զարգացման համագործակցության պանելային քննարկման մասնակից

10.06.2025 | 11:58 Գլխավոր էջ / Նորություններ /
#Իդրամ #էլեկտրոնային առեւտուր
Առցանց առեւտրի զարգացմանը զուգահեռ ներդրվում են նաեւ վճարման նոր եղանակներ՝ ձեւավորելով նորարարական եւ հարմարավետ ֆինանսական էկոհամակարգ։ Հայաստանում այս փոփոխությունների առաջամարտիկներից է Իդրամ ընկերությունը։

Իդրամը մասնակցում էր Երեւանում անցկացվող Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ միջտարածաշրջանային համագործակցության տասներորդ համաժողովին, որտեղ քննարկվող հիմնական թեմաներից մեկը էլեկտրոնային առեւտրի զարգացման ճանապարհին փոխգործակցության կարեւորությունն էր։

Իդրամի կոմերցիոն տնօրեն Գրիգորի Յոլյանը նշեց, որ ընկերությունն այս պահին ներկայացված է ավելի քան 25․000 առեւտրային կետերում, որոնցից 1000-ից ավելին էլեկտրոնային առեւտրի հարթակներ են՝ թե՛ հայկական, թե՛ միջազգային․ «Դասական բանկային էքվայրինգին փոխարինելու են գալիս ավելի ճկուն եւ ընդգրկուն լուծումներ, օրինակ՝ Իդրամի Checkout-ը։ Այն առաջարկում է մուլտիֆունկցիոնալ լուծումներ, որտեղ վճարողը կարող է Իդրամի միջոցով կոնկրետ հարթակին կցել եւ՛ բանկային քարտը, եւ՛ հաշիվը, նաեւ BNPL (Buy Now Pay Later)-ը՝ «Գնի՛ր հիմա, վճարի՛ր հետո» տարբերակը եւ այլ լուծումներ», - ասաց նա։   

Իդրամի Checkout-ի միջոցով անձը վաճառակետի կայքում հնարավորություն է ստանում վճարել կա՛մ banking.idram.am հարթակի միջոցով, կա՛մ վճարել՝ սքանավորելով կայքում ձեւավորված QR կոդը իր Idram&IDBank հավելվածով։ Իսկ որեւէ առցանց խանութի հավելվածով վճարում կատարելիս անձը ընտրում է վճարել Իդրամով տարբերակը, ինչից հետո ավտոմատ բացվում է Իդրամի հավելվածը՝ վճարման էջով, որտեղ ընդամենը պետք է ընտրել վճարման աղբյուրն ու վճարել։ 

Wildberries–ի միջազգային զարգացման տնօրեն Ռաֆայել Աբրահամյանը էլեկտրոնային առեւտրի զարգացման գործում կարեւոր է համարում վճարային հարթակների դերը. «Սա այն ոլորտն է, որտեղ զարգացումն անընդհատ է։ Այսինքն՝ ամեն օր հայտնվում են նոր լուծումներ, որոնք պետք է ներդնել, զարգացնել եւ կիրառել: Մենք արդեն ապահովում ենք մեր գնորդների համար այն հնարավորությունը, որ նրանք կարող են պատվիրել ապրանքը եւ տեսնել գինը այն արժույթով, որը հարմար է իրենց, եւ վճարել նույն արժույթով՝ առանց մտահոգվելու տրանզակցիաների մանրամասներով», - ասաց նա։ 

Հայաստանում Վայլդբերիզը համագործակցում է նաեւ Իդրամի հետ:
Իդրամի առաջարկած լուծումները ոչ միայն ավելի արագ են, այլեւ՝ մատչելի։ Օգտվելով Rocket Line թվային ապառիկից՝ վաճառողներն ու գնորդները կարող են ավելացնել իրենց վաճառքի եւ գնումների ծավալները։

«Իդրամ ունենալը բիզնեսի համար այսօր ժամերի հարց է՝ մի քանի էջանոց API-ի միջոցով։ Ինչպես նաեւ ներդնելուց հետո արդեն Իդրամով վճարումներ ստանալը եւ Rocket Line թվային ապառիկով վճարումներ անելը վայրկյաններ է տեւում, ինչը հեշտացնում եւ արագացնում է գործընթացը թե՛ վաճառողների, թե՛ գնորդների համար», - ասաց Իդրամի կոմերցիոն տնօրեն Գրիգորի Յոլյանը։

Ի դեպ, կատարված յուրաքանչյուր վճարման դիմաց Իդրամն ու IDBank-ը մեկ դրամ են ուղղում «Մի դրամի ուժը» բարեգործական նախաձեռնությանը։ Իդրամը փոխում է Հայաստանի առցանց վճարումների մշակույթը՝ ստեղծելով նոր հնարավորություններ բիզնեսների եւ սպառողների համար։



Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից
Դիտում՝ 3462
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW