«Աջափնյակ» կայարանի նախագծային փաթեթը դրական եզրակացություն է ստացել

10.06.2025 | 10:52 Գլխավոր էջ / Նորություններ /
Երեւանի մետրոպոլիտենի «Աջափնյակ» կայարանի նախագծային փաթեթը ստացել է պետական համալիր փորձաքննության դրական եզրակացություն:

Երեւանի քաղաքապետարանից հայտնել են, որ կայարանի կառուցման մասով մեկնարկում են հաջորդ փուլի գործընթացները՝ ամբողջական ֆինանսավորման հաստատումը ՀՀ կառավարության կողմից,  ազդեցության ենթակա տարածքում օտարման եւ տարաբնակեցման աշխատանքները, շինարարության մրցույթի նախապատրաստումը:

Ներդրումային փաթեթն արդեն ներկայացված է ՀՀ կառավարություն՝ ՀՀ վարչապետի նախագահությամբ գործող Հանրային ներդրումային կոմիտեում որոշումներ ընդունելու համար։ Առաջիկայում Երեւանի քաղաքապետարանը պաշտոնական շրջանառության մեջ կդնի հանրային գերակա շահի մասին որոշման նախագիծը:
Դիտում՝ 1527

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW