Մի դրամի ուժն ամփոփում է 4090 հիմնադրամի հետ հերթական ծրագիրը

05.06.2025 | 12:07 Գլխավոր էջ / Նորություններ /
#Մի դրամի ուժը #4090 հիմնադրամ
«Մի դրամի ուժի» այս տարվա ապրիլ ամսվա շահառուն արդեն երրորդ անգամ «4090» բարեգործական հիմնադրամն էր, որն Ապրիլյան պատերազմից հետո զբաղվում է պատերազմներին մասնակցած տղաների սոցիալ-կրթական հարցերով։ 

Ծրագրի շրջանակում այս անգամ հավաքագրվել էր 4․919․726 դրամ, որի մի մասն ուղղվել է հիմնադրամի 60 շահառուի՝ առողջապահական ապահովագրության նպատակով։ 

««4090» բարեգործական հիմնադրամը միշտ ներկայացնում է այնպիսի ծրագրեր, որոնց ուղիղ ազդեցությունը տղաների կյանքի որակի բարելավման վրա միանգամից է նկատվում։ Հիմնադրամի հետ համատեղ արդեն իրականացրել ենք սոցիալական ու կրթական ուղղվածության մի քանի ծրագիր, այս նոր համագործակցությունն ունի հիմնականում առողջապահական բնույթ։ Բացի հիմնադրամին փոխանցվող գումարից, այս անգամ 60 շահառու կստանա ուղիղ աջակցություն «Մի դրամի ուժից» եւ իրականացնելով վճարումներ IDBank-ի եւ Իդրամի հարթակներով՝ կմասնակցի մեր ծրագրի հետագա շահառու հիմնադրամների համար գումարների հավաքագրմանը»,- ասել է Իդրամի եւ IDBank-ի հաղորդակցության եւ սոցիալական պատասխանատվության ծրագրերի վարչության ղեկավար Տաթեւիկ Վարդեւանյանը:

«Մի դրամի ուժի» բարի գործերին մասնակից դառնալու համար բոլոր վճարումները կատարեք Idram&IDBank հավելվածով, IDBanking.am եւ banking.idram.am առցանց հարթակներով, Իդրամի եւ IDBank-ի տերմինալներով, եւ յուրաքանչյուր վճարման դիմաց ընկերությունները մեկ դրամ կուղղեն կարեւոր ծրագրերին։ 

Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից:

Դիտում՝ 7098
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW