Ֆինանսական կրթության հունիսմեկյան դասընթացներ՝ Բիբլոս Բանկ Արմենիայից

03.06.2025 | 16:10 Գլխավոր էջ / Նորություններ /
#Բիբլոս Բանկ Արմենիա
Բիբլոս Բանկ Արմենիան հունիսի 1-ը նշել է հաճախորդների եւ աշխատակիցների երեխաների հետ՝ նրանց համար կազմակերպված ֆինանսական կրթության եւ անձնական ֆինանսների կառավարման հատուկ դասընթացով։

«Երեխաներն իրենց առաջին քայլերն արել են դեպի ֆինանսապես գրագետ որոշումներ եւ սովորել, թե ինչպես ճիշտ կառավարել փողը, ինչպես խնայել գումար եւ ինչպես խուսափել ֆինանսական ծուղակներից։

Դասընթացները 3 տարիքային խմբի համար էին կազմակերպված՝ ամեն տարիքային խմբին բնորոշ հասկանալի լեզվով ու պարզությամբ, իսկ հանդիպումները վարում էր երեխաների հետ աշխատելու մեծ փորձ ունեցող որակավորված մասնագետ։

Գունեղ պրեզենտացիաների եւ մատչելի օրինակների օգնությամբ փոքրիկները բացահայտել են ֆինանսական գրագիտության կանոններն ու ինտերակտիվ ֆորմատով պարզել իրենց հուզող հարցերը։

Դասընթացի ավարտին մասնակից երեխաները նվեր են ստացել «Հանրագիտարան փողի մասին» գիրքը՝ իրենց ֆինանսական կրթությունը հետագայում նույնպես շարունակելու համար։

Կրթությունը Բիբլոս Բանկ Արմենիայի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության գերակա ուղղություն է՝ անկախ շահառուների տարիքից։ Վաղ տարիքում ֆինանսական գրագիտություն սովորած երեխաներն ավելի պաշտպանված են՝ պատրաստ հետագայում ճիշտ ֆինանսական որոշումներ կայացնելուն»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:

Դիտում՝ 4824
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW