Ֆասթ Բանկն ու Ֆասթ Շիֆթը հովանավորել են Yerevan Dialogue 2025 միջազգային համաժողովը

03.06.2025 | 11:37 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ֆասթ Բանկ #Ֆասթ Շիֆթ
Ֆասթ Բանկի եւ «Fast Shift» վճարահաշվարկային ընկերության հովանավորությամբ օրերս տեղի է ունեցել Yerevan Dialogue 2025 միջազգային համաժողովը։ Ֆորումը համախմբել էր դիվանագիտության, ռազմավարության եւ զարգացման ոլորտների առաջատար մասնագետների։

«Միջոցառման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությունը, տնտեսական զարգացումները, արհեստական բանականության ազդեցությունը եւ կլիմայական փոփոխություններն աշխարհաքաղաքական միտումների վրա։ 
Բանախոսների թվում էին պետական պաշտոնյաներ, փորձագետներ եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ՝ ավելի քան 80 երկրից։

Ֆասթ Բանկն ու Ֆասթ Շիֆթը շարունակում են խթանել Հայաստանի առաջընթացն ու մասնակցությունը միջազգային հարթակներում»,- ասվում է հաղորդագրությունում:

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում, գործում է նաեւ բանկի հավելվածը։

«Fast Shift» վճարահաշվարկային ընկերությունը վերաթողարկել է արագ, անվտանգ, ժամանակակից դիզայնով հավելված, որը ֆինտեխ նոր լուծումների հիման վրա մատուցում է 400-ից ավելի ծառայություն։ «Fast Shift» վճարահաշվարկային ծառայության հավելվածը ներբեռնելու համար անհրաժեշտ է անցնել հետեւյալ հղումով։

Ֆասթ Բանկը եւ «Fast Shift» վճարահաշվարկային ընկերությունը վերահսկվում են ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

Դիտում՝ 1844
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW