ԱրարատԲանկի աջակցությամբ կայացել է «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ բարեգործական մրցաշարը

30.05.2025 | 17:55 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԱրարատԲանկ #«Ի՞նչ #որտե՞ղ #ե՞րբ»
ԱրարատԲանկի աջակցությամբ մայիսի 28-ին «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում տեղի է ունեցել «4090 Բարեգործական» հիմնադրամի «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ բարեգործական մրցաշարը, որին մասնակցել է նաեւ ԱրարատԲանկի գիտակների թիմը։

«Ցանկացած հայի համար խորհրդանշական այս օրը պատահական չէր ընտրված․ նպատակը մեր հերոս տղաներին աջակցելն էր։ Գիտակներին ուղղված էին նաեւ Առաջին Հանրապետության, հայոց պատմության, հայկական դիցաբանության եւ առասպելների մասին հարցեր: Միջոցառման ողջ հասույթն ուղղվելու է 2016-2020թթ․ պատերազմների եւ դրանց հաջորդած մարտական գործողությունների մասնակից ուսանողների կրթավճարի տրամադրմանը։

2022 թվականից ի վեր ԱրարատԲանկը հայրենիքի պաշտպանների՝ պատերազմի մասնակից ուսանողների կրթության ապահովման նախաձեռնության կողքին է։

Հիմնադրամի շահառուները, որոնք ծառայել են հայկական բանակում, այսօր շարունակում են իրենց ներդրումն ունենալ մեր երկրի զարգացման գործում՝ այս անգամ կրթության միջոցով: Համագործակցությունից ի վեր ԱրարատԲանկի ներդրումը կազմել է ավելի քան 25 մլն ՀՀ դրամ»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:

«Մինչ օրս մեր գիտակների թիմի մասնակցած բոլոր խաղերը եղել են բարեգործական, այս մեկը եւս բացառություն չէր եւ, ինչպես ամեն անգամ, շատ պատասխանատու էինք մեզ զգում, երբ խաղի արդյունքներից կախված է պատերազմի բովով անցած, «4090 Բարեգործական» հիմնադրամի շահառու որեւէ երիտասարդի կրթության հարցը»,- նշել է ԱրարատԲանկի գիտակների թիմի ավագ, CRM բաժնի ղեկավար Անուշիկ Դոլինյանը։

Նշվում է, որ բանկի թիմն արժանացել է «Կերոն» հիմնադրամի մրցանակին՝ հնարավորություն ստանալով շրջայց կատարել Աֆրիկյանների առանձնատանը, որտեղ գտնվում է հիմնադրամի գրասենյակը, ծանոթանալ պատմական շենքի ճարտարապետությանն ու հիմնադրամի գործունեությանը:

ԱրարատԲանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:
Դիտում՝ 5575
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW