IDBank-ը Cashless Forum Uzbekistan 2025-ում․ տեխնոլոգիաներ, որ փոխում են բանկային փորձառությունը

30.05.2025 | 17:12 Գլխավոր էջ / Նորություններ /
#IDBank #Cashless Forum Uzbekistan
Ուզբեկստանի մայրաքաղաքում տեղի ունեցել «Cashless Forum Uzbekistan 2025»-ը, որը կազմակերպել էր թվային վճարումների ոլորտի համաշխարհային առաջատար Visa ընկերությունը։

Միջոցառումը համախմբել էր պետական կառույցների եւ մասնավոր բիզնեսի բարձրաստիճան պաշտոնյաների ԱՊՀ երկրներից, Ուկրաինայից, Վրաստանից եւ Հարավարեւելյան Եվրոպայից։ Մասնակիցները քննարկել են անկանխիկ տնտեսության զարգացման հեռանկարները, բանկային ոլորտի վերափոխումները եւ նորարարությունների դերը ֆինանսական ծառայությունների մատուցումն ավելի մատչելի դարձնելու ճանապարհին։

IDBank-ը եւս մասնակցել է այս ֆորումին՝ կիսվելով փորձով։ «Թվային բանկինգ․ էկոհամակարգեր եւ հաճախորդների փորձառության ապագան» թեմայով պանելային քննարկման հիմնական խոսնակը IDBank-ի թվային բանկինգի տնօրեն Սերգեյ Առաքելյանն էր։ Քննարկման առանցքային կետերն էին թվային էկոհամակարգերի ստեղծումն ու բանկ-հաճախորդ փոխհարաբերությունների զարգացումը։

«Թվայնացումն ամբողջովին փոխել է մեր հաճախորդների հետ աշխատաոճը`տալով հնարավորություն հաճախորդներին էլ ավելի շատ ֆինանսական գործիքներ տրամադրել։ Այսօր գործարքների ընդամենը 1%-ն է իրականացվում մասնաճյուղերում, իսկ մնացածը՝ Idram&IDBank հավելվածով, բանկոմատներով եւ թվային հարթակներով։ Մասնավորապես, BNPL ձեւաչափի գործարկումն այսօր թույլ է տալիս օրական մոտ տասնյակ հազար վարկ տրամադրել: Ի սկզբանե մեր ընտրած ուղին` ինտեգրել բանկային ծառայությունները Իդրամ հավելվածում, համագործակցությունից ի վեր գրեթե քսանապատկել է մեր հաճախորդային բազան, իսկ հաճախորդներին հնարավորություն է տվել օգտվել ավելի լայն սպեկտրի ծառայություններից։ Իհարկե, պետք է հաշվի առնել, որ թվային փոփոխությունների հետ մեկտեղ անհրաժեշտություն է առաջանում կրթել հասարակությանը, հաղթահարել ՏՏ անվտանգության մարտահրավերներն ու սոցիալական ինժեներիայի ռիսկերը։ Այդ նպատակով էլ մենք ստեղծել ենք Հայաստանում առաջին ֆինանսական հավելվածը երեխաների համար` Idram Junior-ը», - նշել է Սերգեյ Առաքելյանը։

IDBank-ից հայտնել են, որ ֆորումը նաեւ դարձել է հարթակ՝ ներկայացնելու վճարումների, նույնականացման, թվային անվտանգության եւ հաճախորդների փորձառության ուսումնասիրության ուղղությամբ տեխնիկական նորարար լուծումները։ Մասնակիցները փորձի փոխանակման յուրահատուկ հնարավորություն են ունեցել, ծանոթացել թվային վերափոխումների լավագույն փորձին տարբեր երկրներից եւ քննարկել տարածաշրջանում անկանխիկ տնտեսության ապագան։
«IDBank-ը շարունակելու է ակտիվորեն զարգացնել թվային նախաձեռնությունները՝ ամրապնդելով իր դերը որպես բանկային նորարարությունների առաջատարներից մեկը Հայաստանում եւ միջազգային շուկայում»,- ասվում է հաղորդագրությունում:

IDBank-ը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 9382
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW