Ամիօ բանկը ներկայացնում է նոր հնարավորություն բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են դրամական փոխանցումներ կատարել Եվրոպա, ԱՄՆ կամ ԱՄԷ: Այժմ փոխանցումներ կարող եք կատարել ավելի արագ եւ շահավետ սակագներով: Բանկից հայտնել են, որ փոխանցում կատարելու համար պետք է միայն ստացող կողմի տվյալը, միջնորդ բանկերի տվյալները ներկայացնելու անհրաժեշտություն չկա: Փոխանցված գումարը կհասնի հասցեատիրոջը 1-2 աշխատանքային օրվա ընթացքում՝ առանց որեւէ պահումների:Բացի այդ, մինչեւ հուլիսի 31-ը, կատարելով փոխանցում Ամիօ բանկի միջոցով, դուք ոչ միայն կօգտվեք լավագույն սակագներից, այլեւ կմասնակցեք խաղարկության՝ ունենալով Apple ապրանքանիշի բազմաթիվ արժեքավոր մրցանակներ շահելու հնարավորություն: Օգտվեք բացառիկ առաջարկից եւ փոխանցումներ կատարեք առավել հարմար պայմաններով։Ակցիայի շրջանակում գործող սակագներն են.• ԱՄՆ դոլարով ԱՄՆ եւ ԱՄԷ դիրհամով փոխանցումների դեպքում՝ առանց փոխանցվող գումարի սահմանափակման, 0.1% (նվազագույնը՝ 6000 ՀՀ դրամ, առավելագույնը՝ 40,000 դրամ)• Մինչեւ 10,000 Եվրո փոխանցումների դեպի Եվրոպա` 6000 ՀՀ դրամՓոխանցումներ կարող եք կատարել Ամիօ բանկի բոլոր մասնաճյուղերում։ Խաղարկության մանրամասներին ծանոթացեք այստեղ կամ զանգահարեք 010 59 20 20 շուրջօրյա հեռախոսահամարով:Ամիօ բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: Tweet Դիտում՝ 2130