Յունիբանկը` «Երեւանյան երկխոսություն» միջազգային ֆորումի հովանավոր

30.05.2025 | 12:46 Գլխավոր էջ / Նորություններ /
#Յունիբանկ #«Երեւանյան երկխոսություն»
Հայաստանում անցկացվել է «Երեւանյան երկխոսություն» երկրորդ միջազգային ֆորումը, որը միավորել էր տարբեր երկրների պետական պաշտոնյաների, դիվանագետների, մասնավոր հատվածի ներկայացուցիչների եւ գիտնականների՝ քննարկելու գլոբալ մարտահրավերներն ու հնարավոր լուծումները:

Յունիբանկը «Երեւանյան երկխոսություն» միջազգային ֆորումի հովանավորն էր:

«Ֆորումին աջակցելով՝ Յունիբանկը վերահաստատում է իր հանձնառությունը՝ խթանելու առաջընթացը եւ նպաստելու Հայաստանի ներգրավվածությանը միջազգային երկխոսության հարթակներում։ «Երեւանյան երկխոսություն» ֆորումին Յունիբանկը ներկայացրել է իր ներդրումային հնարավորություններն ու թվային նախաձեռնությունները:

Unibank Invest-ի միջոցով կարելի է առեւտուր անել աշխարհի խոշորագույն բորսաներում, այդ թվում՝ NYSE, NASDAQ, LSE, XETRA եւ այլն: Ներդրողներին հասանելի են ավելի քան 30,000 բաժնետոմսեր եւ ETF-ներ, 20,000 պարտատոմսեր, ինչպես նաեւ արժութային զույգեր եւ այլ լրացուցիչ գործիքներ: Գործարքները կարելի է կատարել ժամանակակից վեբ տերմինալի եւ մոբայլ հավելվածի միջոցով»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:

Յունիբանկի Վարչության նախագահի առաջին տեղակալ Արարատ Ղուկասյանը մասնակցել է նաեւ «Սոցիալական ալգորիթմ՝ տվյալների վրա հիմնված տնտեսության վերծանում» պանելային քննարկմանը: Փորձագետները քննարկել են, թե ինչպես նոր տեխնոլոգիաները, մասնավորապես՝ արհեստական բանականության վրա հիմնված մոդերացիան, կարելի է ինտեգրել կարգավորող մեխանիզմներում՝ չվտանգելով թափանցիկությունն ու հաշվետվողականությունը:

«Բանկերը հարմարվում են այն աշխարհին, որտեղ տվյալներն արժույթ են, բայց այդ տվյալները պետք է պաշտպանված լինեն: Կարգավորումը պետք է լինի խելացի, ներդաշնակ եւ ապագային ուղղված: Մենք ապրում ենք մի դարաշրջանում, երբ տեղեկատվությունը կարող է վերածվել տվյալների, որոնք վստահություն են ներշնչում, նվազեցնում են ծախսերը եւ բարձրացնում մրցունակությունը: Սա է հաջողության գրավականը: Յունիբանկում մենք օգտագործում ենք արհեստական բանականության վրա հիմնված վարկային սքորինգ, որը զգալիորեն մեծացրել է հայտերի մշակման արագությունն ու անաչառությունը՝ բացառելով մարդկային գործոնը: Կարո՞ղ ենք ավելին անել: Անշուշտ: Բայց սա պահանջում է համագործակցության ընդլայնում ոլորտում եւ ամբողջ հասարակությունում»,- ասել է Արարատ Ղուկասյանն՝ անդրադարձավ թվային ֆինանսների եւ տվյալների կառավարման միաձուլմանը:

Նշվում է, որ որպես Հայաստանում POS վարկերի քանակով առաջատար՝ Յունիբանկը սպառողական վարկերի հաստատման գործընթացներում կիրառում է արհեստական բանականության վրա հիմնված վարկային սքորինգ: Յունիբանկի 25 տարվա վիճակագրական տվյալների վրա հիմնված գնահատման համակարգը հնարավորություն է տալիս ավելի արագ եւ արդյունավետ վարկային որոշումներ կայացնել:

Պանելային քննարկման մասնակիցները կոչ են արեցին անդրսահմանային համագործակցության սերտացմանը, տեխնոլոգիաների էթիկական օգտագործմանը, ինչը հնարավորություն կտա հավասարակշռել նորարարությունն ու հաշվետվողականությունը:
Դիտում՝ 9625
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW