2 մրցանակ` FacePass-Amio դեմքի սքանավորմամբ վճարման եղանակի համար

23.05.2025 | 15:20 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ամիօ բանկ #FacePass-Amio
Ամիօ բանկը Հայաստան է բերել դեմքի բիոմետրիկ ինֆորմացիայի վրա հիմնված նորարարական վճարման եղանակ FacePass-AMIO-ն։

FacePass-Amio նախագիծը նոր է, սակայն այն արդեն 2 մրցանակ է ստացել Mastercard ընկերության կողմից, որոնք հավաստում են արդյունավետ համագործակցության եւ Ամիօ բանկի՝ նորարարություններին ինտեգրվելու պատրաստակամության մասին։

Ամիօ բանկը 2024-ը ամփոփել է Acceptance Innovation մրցանակով, իսկ 2025-ը մեկնարկել կրկին FacePass-Amio նախագծի համար ստացած Excellence in Biometric Payment Solution մրցանակով։

Բանկից հայտնել են, որ FacePass-AMIO դեմքի վճարման եղանակից օգտվելու հնարավորություն ունենալու համար անհրաժեշտ է ընդամենը 1 անգամ մուտք գործել գրանցման համակարգ, ստեղծել օգտահաշիվ եւ կցել Mastercard ընկերությանը պատկանող որեւէ քարտ։

FacePass-AMIO վճարման եղանակից օգտվելն ամբողջովին անվճար է, իսկ վճարման պահին կստանաք 10% զեղչ, որը կգումարվի խանութում գործող զեղչերին:

Վճարման եղանակի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
Դիտում՝ 2807
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW