Հունվար-ապրիլ ամիսներին ՊԵԿ-ն ապահովել է 948.7 մլրդ դրամ հարկային եկամուտներ եւ պետտուրքեր

23.05.2025 | 12:25 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ #Էդուարդ Հակոբյան
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) 2025 թվականի հունվար-ապրիլ ամիսների ընթացքում ապահովել է 948.7 մլրդ դրամ հարկային եկամուտներ եւ պետական տուրքեր, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 120 մլրդ դրամով կամ 14.5%-ով։

Այս մասին տեղեկացրել է ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը նախօրեին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

Մասնավորապես, հարկային մարմնի մասով նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ արձանագրվել է 12.7% աճ, իսկ մաքսային մարմնի մասով՝ 25.3%: Կոմիտեի ղեկավարը կարեւորել է ծախսաարդյունավետության ցուցանիշը՝ նշելով, որ այն առաջին եռամսյակում կազմել է 0.75%, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածում կազմել է 0.9%, ինչը վկայում է հարկային վարչարարության արդյունավետության բարձրացման մասին։
Դիտում՝ 3064

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW