«Fast Shift» վճարահաշվարկային ընկերությունը «Fastex»-ի հետ համատեղ ներկայացրել են հավելվածի նոր ֆունկցիա, որով օգտատերերը կարող են Fastex-ում իրենց միջոցները հասանելի դարձնել Fast Shift-ում։ Այդպիսով հնարավոր է վճարումներ, գործարքներ եւ փոխանցումներ կատարել հենց այդ հաշվից:Նոր գործիքակազմը թույլ է տալիս առանց միջնորդավճարի լիցքավորել Fastex Exchange-ի դրամային հաշիվը՝ օգտագործելով Fast Shift դրամապանակում առկա միջոցները, եւ հակառակը։ Անհրաժեշտ է պարզապես հավելվածի գլխավոր էջում սեղմել «+» նշանը՝ Fastex հաշվին հասանելիություն ունենալու համար։ Այնուհետեւ այդ հաշիվը հնարավոր է լիցքավորել, կատարել վճարումներ, ինչպես նաեւ փոխանցումներ անել հաշիվների միջեւ։«Սա իսկապես սպասված նորություն է Fast Shift-ի եւ Fastex-ի օգտատերերի համար: Մեր ընկերությունները սկսում են համագործակցության մեծ ու յուրօրինակ ձեւաչափ, որտեղ վճարումների մշակույթը վերափոխվում է, նոր բնույթ է ստանում։ Համոզված ենք՝ սա նոր նախագծերի ու գաղափարների սկիզբ կդառնա, եւ առաջիկայում մեր ընկերությունը կներկայանա կարեւոր, նորարար ու հետաքրքիր այլ ծրագրերով»,- ասել է «Fast Shift» ընկերության գործադիր տնօրեն Իրինա Գասպարյանը։«Fast Shift» վճարահաշվարկային ընկերությունը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։ Tweet Դիտում՝ 2386