Ալյումինե դռների եւ պատուհանների հայկական առաջատար արտադրող PROFAL ընկերությունն` ի դեմս PROFAL GROUP-ի գլխավոր տնօրեն Էդգար Ավետիսյանի եւ խոշոր կառուցապատող Defanse Housing Invest ընկերությունն` ի դեմս Defanse Housing-ի կոմերցիոն տնօրեն Սեյրան Մնացականյանի համագործակցության պայմանագիր են կնքել: Երեւանի Աջափնյակ վարչական շրջանում` Հյուսիս-հարավ մայրուղու անմիջական հարեւանությամբ, կառուցվում է Defanse Housing թաղամասը, որն իր մեջ ներառելու է բնակելի համալիրներ, գործարար միջավայրի գործունեության համար լավագույն պայմաններ եւ կենսական նշանակություն ունեցող ավելի քան 40 հա մակերեսով կենտրոնական անտառ-պուրակ:PROFAL-ն իր շուրջ 25-ամյա գործունեության ընթացքում իրականացրել է 30 հազարից ավելի նախագիծ Հայաստանում եւ արտերկրում: Այս պայմանագրով ընկերությունը շարունակում է եվրոպական բարձրակարգ հումքից իր որակյալ արտադրանքով եւ ծառայություններով հավելյալ արժեք հաղորդել տեղական խոշոր նախագծերին։ PROFAL-ը կիրականացնի Defanse Housing բազմաֆունկցիոնալ թաղամասի առնվազն 20 բնակելի եւ կոմերցիոն շենքերի դռների ու պատուհանների տեղադրումն ու արտաքին ապակեպատման աշխատանքները: Լուսանկարը՝ PROFAL «Մենք այսօր ոչ միայն սկիզբ ենք դնում կարեւոր համագործակցության, այլեւ հաստատում վստահության նոր մակարդակ երկու ընկերությունների միջեւ։ PROFAL-ը մատակարարելու է եվրոպական հումքով բարձրակարգ ալյումինե դռներ եւ պատուհաններ, ինչպես նաեւ ֆասադային կոնստրուկցիաներ։ Մենք մեծ պատասխանատվությամբ ենք մաս կազմում այս բացառիկ թաղամասի կառուցմանը՝ մեր փորձով ու բարձրորակ լուծումներով»,- ասել է Էդգար Ավետիսյանը։Կառուցապատողը շինարարական աշխատանքների կատարման նախապատվությունը տալիս է մասնագիտացված լավագույն կազմակերպություններին: Defanse Housing թաղամասի կառուցումը բաղկացած է երեք փուլից՝ ընդգրկելով ավելի քան 100 բնակելի շենք, դպրոցներ, մանկապարտեզներ, սպորտային եւ առեւտրային համալիրներ, բժշկական ու դիագնոստիկ կենտրոններ, ինչպես նաեւ ամբողջովին նոր ստեղծվող ինժեներական համակարգեր։ «Defanse Housing-ը, սահմանելով կառուցապատման որակի բարձր աստիճան, գործընկերային համագործակցության շրջանակներում առաջնահերթությունը տալիս է ոլորտի առաջատար ընկերություններին»,-նշել է Սեյրան Մնացականյանը։Թաղամասում կառուցվող բազմաբնակարան համալիրի հաջորդ խմբի շենքերի դռների ու պատուհանների տեղադրման եւ արտաքին ապակեպատման աշխատանքները կիրականացնի PROFAL ընկերությունը՝ համագործակցելով երեսպատում իրականացնող «Սմարթ Փրոջեկտ» ընկերության հետ:Նախագծի անխափան եւ շարունակական ֆինանսավորումն իրականացվում է «Արդշինբանկ» փակ բաժնետիրական ընկերության կողմից։***PROFAL ընկերությունը հայկական շուկայում է շուրջ 25 տարի։ Իրականացրել է ավելի քան 30.000 նախագիծ Հայաստանում եւ արտերկրում՝ համագործակցելով 10.000-ից ավելի տեղական եւ միջազգային գործընկերների հետ: Ընկերության արտադրանքն արտահանվում է շուրջ 10 երկրի շուկա՝ այդ թվում՝ ԱՄՆ, Ֆրանսիա, Նիդերլանդներ, Սաուդյան Արաբիա, Արաբական Միացյալ Էմիրություններ եւ այլն։ Ընկերությունն առաջիկայում կգործարկի նոր հզորություններով ապակու մշակման գործարան, որը աննախադեպ կլինի տարածաշրջանում իր արտադրողականությամբ։ PROFAL-ի աշխատակիցների թիվը շուրջ 500 է։***140 հա տարածքով Defanse Housing նորակառույց թաղամասում պրեմիում դասի բնակելի շենքերի կառուցապատման մակերեսն ընդամենը 25% է, իսկ 75 %-ը կազմում են կանաչ գոտիներն ու ջրավազանները, խաղահրապարակներն ու ճանապարհները։ Բնակելի շենքերի միջբակային տարածքները կազմում են 12,000 քմ, իսկ շենքերի միջեւ հեռավորությունը՝ շուրջ 100 մ։ Թաղամասը գտնվում է 200 մ խորությամբ բազալտե շերտի վրա, իսկ շենքերը կառուցվում են 1.4 մ բարձրությամբ երկաթբետոնյա հիմնային սալերի վրա: Գրագետ կոնստրուկտորական լուծումների շնորհիվ սեյսմակայունությունը 9 բալ եւ ավելի է: Թաղամասում ինժեներական համակարգերը ամբողջովին նոր են ստեղծվում (ջուր, բարձրավոլտ էլեկտրական ենթակայաններ, գազ, առանձին կոյուղատար համակարգ)։Ավելի քան 40 հա մակերեսով կենտրոնական անտառ-պուրակում արդեն իսկ տնկված են տասնյակ հազարավոր ծառեր, էկզոտիկ բուսատեսակներ եւ ծաղկեթփեր, ինչպես նաեւ իրականացված են գազոնների ստեղծման աշխատանքները: Խիտ ծառատունկ է կատարվում թաղամասի՝ 5500 մ երկարությամբ ամբողջ շրջագծով։ Ձեւավորվում են 2500 մ-ից ավելի երկարությամբ հեծանվուղիներ, վազքուղիներ: Հեծանվուղու երկու կողմերով կառուցվում են առանձնացված 6.5 մ լայնությամբ, լուսավորված ճեմուղիներ:Կենտրոնական անտառ-պուրակում գործում են 5 շատրվանային կոմպլեքսները։ Կառուցման փուլում է Հայաստանի ամենամեծ գունաձայնային եւ լազերային շատրվանային կոմպլեքսը։ Tweet Դիտում՝ 6329