Յունիբանկը մեկնարկում է «Դարձի՛ր միլիոնատեր» ակցիան

21.05.2025 | 11:07 Գլխավոր էջ / Նորություններ /
#Յունիբանկ #ակցիա #«Դարձի՛ր միլիոնատեր»
Յունիբանկը հայտարարում է «Դարձի՛ր միլիոնատեր» նոր ակցիայի մեկնարկի մասին, որը կտեւի մինչեւ 2025թ. սեպտեմբերի 12-ը:

Ակցիայի շրջանակում մասնակիցները հնարավորություն ունեն շահելու արժեքավոր մրցանակներ, այդ թվում՝ 1 մլն դրամ, iPhone 16 Pro կամ Samsung Galaxy S25 Ultra սմարթֆոններ, ինչպես նաեւ կոնսիերժ ծառայություն:

Ամենամսյա խաղարկությանը մասնակցելու համար պետք է ակցիայի ընթացքում յուրաքանչյուր ամիս Visa Direct-ի միջոցով կատարել նվազագույնը 100 ԱՄՆ դոլարի (կամ այլ արժույթով համարժեք գումարի) փոխանցում՝ Յունիբանկի UNIMobile հավելվածով: Ամենամսյա խաղարկության հաղթողները կստանան iPhone 16 Pro կամ Samsung Galaxy S25 Ultra սմարթֆոն:

Գլխավոր մրցանակները՝ 1 000 000 դրամ արժեքով երկու սերտիֆիկատ, կխաղարկվեն այն հաճախորդների միջեւ, ովքեր ակցիայի անցկացման ընթացքում կկատարեն նվազագույնը երեք փոխանցում Visa Direct-ով՝ 1 000 ԱՄՆ դոլար ընդհանուր գումարի (կամ այլ արժույթով՝ այդ գումարին համարժեք): Հաղթողները կընտրվեն պատահականության սկզբունքով:

Լրացուցիչ մրցանակը՝ անվճար կոնսիերժ ծառայությունը, տրամադրվում է գլխավոր մրցանակի պայմանները կատարած բոլոր մասնակիցներին՝ մինչեւ 2025թ. դեկտեմբերի 31-ը:

Visa Direct ծառայությունը Յունիբանկի հաճախորդներին հնարավորություն է տալիս արագ եւ հարմար ձեւով իրենց Visa քարտից կատարել փոխանցում աշխարհի 60-ից ավելի երկրների բանկերի կողմից թողարկված Visa քարտերին: Փոխանցումն իրականացվում է հաշված րոպեների ընթացքում՝ հաճախորդին հարմար ցանկացած պահի:

UNIMobile հավելվածով փոխանցում իրականացնելու համար հարկավոր է ընտրել «Փոխանցում այլ քարտին», նշել ստացողի քարտի համարը, փոխանցվող գումարի չափն ու արժույթը:

«Մենք գնահատում ենք մեր հաճախորդների վստահությունը եւ ձգտում ենք խրախուսել բանկի թվային ծառայությունից ակտիվորեն օգտվողներին: «Դարձիր միլիոնատեր» ակցիան ոչ միայն հնարավորություն է տալիս ստանալ արժեքավոր մրցանակներ, այլեւ նպաստում է ժամանակակից եւ արագ թվային փոխանցումների մասսայականացմանը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ակցիայի պայմաններին մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ՝ www.unibank.am:
Դիտում՝ 11129
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW