“Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը” սպասարկում է վրաստանյան գործընկեր-բանկին

24.01.2009 | 11:02 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. “Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան” ՓԲԸ-ն իր վրա է վերցրել Վրաստանյան “Էյչ-Էս-Բի-Սի-ի” առևտրի ֆինանսավորման ծառայությունների սպասարկման որոշ գործընթացներ:

“Այս նախաձեռնությունը համահունչ է “Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան” ՓԲԸ-ի` տարածաշրջանային գործառնական կենտրոն դարձնելու մեր ռազմավարությանը”, - ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնեցին բանկի մամլո ծառայությունում:

“Էյչ-Էս-Բի-Սի Հայաստան Բանկի” առևտրի ֆինանսավորման մասնագետները կիրականացնեն որոշ կարևոր գործընթացներ, մասնավորապես` փաստաթղթերի ստուգումը և SWIFT համակարգի միջոցով հաղորդագրությունների ուղարկումը, իսկ հետագայում` Վրաստանյան “Էյչ-Էս-Բի-Սի-ի” կողմից կնքված գործարքների սպասարկումն ու ձևակերպումը ամբողջությամբ:

“Մենք բարձր ենք գնահատում այս նախաձեռնությունը, քանի որ այն շահեկան է թե Վրաստանի հաճախորդների, և թե Հայաստանում և Վրաստանում Էյչ-Էս-Բի-Սի Խմբի համար: Ներկայումս մենք ուսումնասիրում ենք նմանատիպ նախաձեռնությունների
հնարավորությունը մեր բիզնեսի նաև այլ բնագավառներում”, - ասաց “Էյչ-Էս-Բի-Սի Հայաստան Բանկի” գլխավոր գործադիր տնօրեն Թիմ Սլեյթերը:

Դիտում՝ 11112

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW