«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խումբը 2024-ին կատարել է ավելի քան 2 մլրդ 101 միլիոնի բարեգործություն

15.05.2025 | 10:53 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Բադալյան եղբայրներ» #բարեգործություն
«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խումբն ամփոփել է 2024 թվականի բարեգործական նախագծերը, արդյունքում՝ ընկերությունների խումբը նախորդ տարի կատարել է ավելի քան 2 մլրդ 101 մլն ՀՀ դրամի բարեգործություն:

«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խումբը, ի դեմս Վահե, Վիգեն, Վահագն եւ Ռոման Բադալյանների, կարեւորում եւ իրականացնում է սոցիալական, կրթական, գիտական, սպորտային, առողջապահական եւ մշակութային ծրագրեր՝ նպաստելով Հայաստանում տարբեր ոլորտների զարգացմանը։

Բադալյան ընտանիքը նախորդ տարվա ընթացքում բնակարաններ է գնել Արցախից տեղահանված երեք ընտանիքների համար։

Ընկերությունների խումբը տարեսկզբին ձեռագիր կազմերի 3D ձեւաչափով սքանավորման սարք եւ Հովհաննես երեցի ընդօրինակած Ավետարանն է նվիրաբերել Մատենադարանին«Բադալյան եղբայրներ» ընկերությունների նախաձեռնությամբ ընթացիկ փուլում է Թալինի 7-րդ դարի Կաթողիկե եկեղեցու վերակառուցման աշխատանքները:

Ընկերությունների խումբը նախորդ տարի եղել է սպորտի ակտիվ հովանավոր՝ խրախուսելով հաղթանակները եւ ոգեւորելով մարզիկներին։ Խմբին պատկանող Fastex ընկերությունը 2024 թ․-ին հայ մարզիկներին, մարզիչներին եւ բժշկական անձնակազմին հատկացրել է շուրջ 712,000 FTN՝ համարժեք 673 միլիոն ՀՀ դրամի։

Ընկերությունների խումբն անմասն չի մնացել նաեւ մշակութային ոլորտից։

Տարեսկզբին աշխարհահռչակ դաշնակահարներ Էլեն Մեղսիե-Առնոյի, Լուի Լորթիի եւ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համատեղ բացառիկ համերգը կայացել է խմբի օժանդակությամբ: Կայացել են նաեւ բազմաթիվ այլ համերգներ, ֆիլմի պրեմիերա, ինչպես նաեւ աջակցություն է եղել հայ արվեստագետներին:

Բադալյան ընտանիքի աջակցությամբ կայացել է բացառիկ ծրագիր Վենետիկում։ Մեկ դար առաջ Մարտիրոս Սարյանի ջանքերով Հայաստանն առաջին անգամ մասնակցել է Վենետիկի 14-րդ բիենալեին՝ ցուցադրելով հայ 6 նկարչի 20 ստեղծագործություն: Ֆասթեքսի AKNEYE նախագծի աջակցությամբ 100 տարի անց նկարները թվային տարբերակով ցուցադրվել են Վենետիկում՝ «վերստեղծելով» հայկական պատը:

«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի նախաձեռնությամբ վերանորոգվել եւ այս ընթացքում էլ վերանորոգվում եւ արդիականացվում են Հայաստանի մշակութային վայրերի՝ թատրոնների սանհանգույցները: Վերանորոգվել եւ վերանորոգման փուլում են 11 մշակութային կենտրոնների սանհանգույցներ։ Խումբը զգալի ներդրումներ է կատարել կրթական ոլորտում՝ աջակցելով Երեւանի թիվ 3 տարածքային մանկավարժահոգեբանական կենտրոնի հիմնանորոգմանը։

2024 թ․-ին Ֆասթեքսը եւ Երեւանի պետական համալսարանը ստորագրել են համագործակցության հուշագիր՝ կազմակերպելով դասընթացներ բլոկչեյնի հիմունքների, կրիպտոգրաֆիայի, DeFi-ի, Web3-ի անվտանգության եւ իրավական կարգավորումների վերաբերյալ։

Ֆասթեքսը 20 միլիոն դրամ է հատկացրել «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների վերազինման համար։ Ֆասթեքսի աջակցությամբ կայացել է «Ապագայի տնտեսությունը» համաժողովը: Հայաստանյան տարբեր ԲՈՒՀ-երում կազմակերպվել են դասընթացներ, լավագույն ուսանողները պարգեւատրվել են ու հնարավորություն ստացել աշխատանքի անցնել «Բադալյան եղբայրներին» պատկանող տարբեր ընկերություններում:

Բադալյան ընտանիքը հովանավորել է WCIT 2024-ի բացման հանդիսավոր արարողությունը. Հանրապետության հրապարակում երեկոյի բացման համերգին ելույթ է ունեցել համաշխարհային աստղ Ջեյսոն Դերուլոն։

«Իրենց շարունակական եւ հետեւողական գործունեությամբ Բադալյան եղբայրները կարեւոր ներդրում են կատարում երկրի սոցիալական, մշակութային եւ տնտեսական զարգացման գործում»,- ասվում է հաղորդագրությունում:

Դիտում՝ 2461
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW