Ֆասթ Բանկի հաճախորդները մայիսի 1-ից հուլիսի 31-ն ընկած ժամանակահատվածում, ձեռք բերելով Mastercard World պրեմիում դասի քարտ, մինչեւ հաջորդ ամսվա ավարտը 100,000 ՀՀ դրամի կամ համարժեք արտարժույթով անկանխիկ գործարք կատարելու դեպքում կստանան 12,000 ՀՀ դրամին համարժեք քեշբեք։Բանկից հայտնել են, որ առաջարկը գործում է միայն նոր պատվիրված քարտերի դեպքում։«Ֆասթ Բանկի Mastercard World քարտերը լայն հնարավորություններ են ընձեռում քարտապաններին ոչ միայն Հայաստանում, այլեւ՝ արտերկրում։ Քարտապանների տրամադրության տակ է գտնվում միջազգային անձնական օգնականի` Concierge-ի ծառայությունը 24/7 ռեժիմով։ Քարտապանները հնարավորություն ունեն տարեկան 6 անգամ մուտք գործել ավելի քան 1200 Lounge Key բիզնես սրահներ, օգտվել Եվրոպայի ավելի քան 100 օդանավակայանների Fast Track՝ հատուկ գոտիների ուղիներից՝ շրջանցելով կանոնավոր հերթերը»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:Ֆասթ Բանկի թողարկած Mastercard World-ի բոլոր առավելություններին ծանոթանալու համար անհրաժեշտ է անցնել հետեւյալ հղումով։Նշվում է, որ Ֆասթ Բանկի բոլոր ԱկնՔարտերն ապահովում են տարեկան մինչեւ 5% տոկոս եկամտաբերություն դրական մնացորդի դեպքում՝ նպաստելով քարտապանի խնայողությունների ավելացմանը:Ֆասթ Բանկի ԱկնՔարտերը հնարավոր է ձեռք բերել ինչպես բանկի մասնաճյուղերից, որոնք գործում են 24/7 աշխատանքային գրաֆիկով, այնպես էլ պատվիրել Ֆասթ Բանկի հավելվածով եւ ստանալ անվճար առաքմամբ։Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է՝ ներկայացված Հայաստանի բոլոր մարզերում, գործում է նաեւ բանկի հավելվածը։Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։ Tweet Դիտում՝ 1089