ՎՏԲ-Հայաստան Բանկը 2,5 անգամ ավելացրել է հաճախորդի վարկային պատմության վրա տրվող վարկերի ծավալը

12.05.2025 | 15:13 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՎՏԲ-Հայաստան Բանկ #վարկ
2025թ․-ի առաջին եռամսյակում «Նոր գործընկեր» պրոդուկտի շրջանակում փոքր բիզնեսին տրամադրված վարկերի ծավալը գերազանցել է 160 մլն ՀՀ դրամը։

Բանկից հայտնել են, որ այս թիվը գրեթե 2,5 անգամ ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Տրամադրված վարկերի քանակն աճել է ավելի քան 50%-ով։

«Նոր գործընկեր» վարկը մշակվել է հատուկ փոքր ձեռնարկությունների համար, որոնց անհրաժեշտ է արագ եւ ճկուն ֆինանսավորում՝ կարճաժամկետ նպատակների իրագործման համար։ Այն ձեռնարկատերերին հնարավորություն է տալիս օպերատիվ կերպով լուծել բիզնեսի ընթացիկ խնդիրները՝ ներառյալ ապրանքային պաշարների ու հումքի համալրումը, վարձակալության վճարումները, լոգիստիկային առնչվող ծախսերը, ինչպես նաեւ այլ չնախատեսված ֆինանսական պահանջներ։

Վարկային միջոցները հասանելի են 100 հազարից մինչեւ 5 մլն ՀՀ դրամի սահմաններում՝ մինչեւ 48 ամիս ժամկետով։ Հիմնական պահանջն է՝ դրական վարկային պատմություն եւ գործող վարկ ՀՀ այլ բանկում։ Որոշումն ընդունվում է մեկ օրվա ընթացքում՝ առանց գրավ ներկայացնելու անհրաժեշտության։

«Փոքր բիզնեսը երկրի տնտեսական կայունության առանցքային ցուցիչն է։ Այն առաջինն է արձագանքում փոփոխություններին, եւ մեզ համար շատ կարեւոր է առաջարկել այնպիսի լուծումներ, որոնք իսկապես համապատասխանում են ձեռնարկատերերի կարիքներին։ Պահանջարկի 2,5 անգամ աճը դրա ապացույցն է, երբ բանկն առաջարկում է պարզ եւ արագ ֆինանսական գործիքներ՝ առանց ավելորդ պահանջների, բիզնեսը պատրաստակամորեն օգտվում է դրանցից։ Մենք շարունակելու ենք զարգացնել այնպիսի պրոդուկտներ, որոնք օգնում են փոքր բիզնեսին պահպանել կայունություն ցանկացած պայմաններում», - նշել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրենի - Տնօրինության նախագահի տեղակալ Եվգենի Մոտովիլովը։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 3564
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW