Ամիօ բանկ. Ինչպե՞ս խնայել գումար ճանապարհորդելու համար

08.05.2025 | 16:17 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ամիօ բանկ #ավանդ
Բոլորն էլ երազում են ճանապարհորդել, բայց ոչ բոլորի մոտ է ստացվում բավարար գումար խնայել ճանապարհորդական ծախսերի համար։

Ճանապարհորդությունները հրաշալի հիշողություններ եւ անկրկնելի փորձառություն հավաքելու տարբերակ են եւ հաստատ արժե սովորել, թե ինչպես սկսել գումար հավաքել հենց այդ նպատակով։

Banks.am-ը ներկայացնում է Ամիօ բանկի պատրաստած խորհուրդները, թե ինչպես գումար խնայել ճամփորդելու համար:

1.    Մի կատարեք բոլոր ծախսերը եւ սպասեք, որ վերջում ավելացած գումարը կխնայեք։

Սովորաբար այդպես չի լինում, խնայողության գումարը պետք է մի կողմ դնել մինչեւ մնացած ծախսերին անցնելը, այդպես կֆիլտրեք ոչ անհրաժեշտ ծախսերը։

2.    Խնայեք հանուն երազանքի ուղղության։

Մի խնայեք պարզապես ճանապարհորդելու համար, երազանքի ուղղության մասին մտածելը կօգնի ու կմոտիվացնի, այդպես հստակ կիմանաք, թե հանուն ինչի եք խնայում։

3.    Գտեք խնայողության ամենարդյունավետ ձեւը։

Երազանքի ճանապարհորդության համար գումար խնայելիս պետք է ընտրել լավագույն տարբերակը։ Խնայողությունների որոշ տարբերակներ ռիսկային են` պետք է կատարել մանրամասն ուսումնասիրություն եւ ընտրել ամենաքիչ ռիսկային տարբերակը։

Որպես անվտանգ եւ միաժամանակ շահավետ խնայողության տարբերակ հրաշալի է բարձր տոկոսով ավանդ ձեւակերպելը։

Եթե կարծում եք, որ ավանդ ձեւակերպելը ժամանակատար է, կամ դրա համար մեծ գումար է պետք, ապա պետք է իմանալ Ամիօ բանկի առաջարկած պայմանների մասին։
AMIO Mobile հավելվածով ավանդ ձեւակերպելը տեւում է ընդամենը մի քանի րոպե, իսկ ավանդը կարող եք ձեւակերպել սկսած ընդամենը 30,000 դրամից կամ $100-ից` համալրման հնարավորությամբ։

Ավանդի այս շահավետ հնարավորությունը հասանելի է, անգամ եթե Ամիօ բանկի հաճախորդ չեք, քանի որ հաճախորդ կարող եք դառնալ հավելվածի միջոցով` կրկին ընդամենը մի քանի րոպեում։

Սկսեք կուտակել երազանքի համար հիմա, Ամիօ բանկի ավանդներն էլ ավելի շահավետ են:

Ամիօ բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից
Դիտում՝ 3243
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW