ԻՆԳՈ ապահովագրական ընկերությունը հայտարարել է «Բեգլարյան» բժշկական կենտրոնի (ԲԿ) հետ համագործակցության մասին, որի շրջանակում մշակել է բացառապես կանանց համար նախատեսված առողջության ապահովագրության յուրահատուկ փաթեթ։Ընկերությունից հայտնել են, որ փաթեթի նպատակն է կանանց առաջարկել առողջության ապահովագրության համապարփակ ծածկույթ՝ ուղղված գինեկոլոգիական խնդիրների կանխարգելմանը, վաղաժամ հայտնաբերմանն ու բուժմանը:Ապահովագրության փաթեթը ներառում է կանխարգելիչ բուժզննումների ընդգրկուն ցանկ, որը կանանց հնարավորություն կընձեռի ակտիվորեն վերահսկել իրենց առողջությունը եւ ժամանակին կանխել հնարավոր առողջական խնդիրները: Ապահովագրված անձինք կյանքին վտանգ սպառնացող իրավիճակներում կստանան շտապ վիրաբուժական բուժումների ծածկույթ մի շարք ախտորոշումների դեպքում, ինչպես նաեւ 50% զեղչ` վիրաբուժական գինեկոլոգիայի սահմանված ծառայությունների համար։ԻՆԳՈ-ի Գործադիր տնօրեն Ռաֆիկ Սուվարյանը, կարեւորելով նոր առաջարկը, նշել է, որ ընկերությունը նպատակ ունի խրախուսել պարբերական բուժզննում անցնելու մշակույթը մեր հասարակության շրջանում։««Բեգլարյան» ԲԿ-ի հետ այս համագործակցությունը նշանակալի քայլ է կանանց համար մատչելի, միեւնույն ժամանակ որակյալ առողջապահություն ապահովելու գործում: Վստահ եմ, որ նման պրոդուկտների առկայությունը նպաստում է մեր հանրության շրջանում ձեւավորել մտածելակերպ, ըստ որի ժամանակին բժշկին դիմելու եւ պարբերաբար կանխարգելիչ հետազոտություններ կատարելու դեպքում հնարավոր է կանխել լուրջ առողջական խնդիրների զարգացումը», - ասել է Ռաֆիկ Սուվարյանը։ Փաթեթի առավելություններից է նաեւ սոցիալական ծախսերի փոխհատուցման մեխանիզմից օգտվելու հնարավորությունը, որի շնորհիվ շահառու անձանց հնարավորություն է տրվում վերադարձնել փաթեթի համար վճարված գումարը։ Այս եւ մի շարք այլ առավելությունների մասին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ։«Բեգլարյան» ԲԿ-ի գիտական աշխատանքների գծով խորհրդական, պրոֆեսոր Արմինե Հարությունյանը նշել է, որ իրենց բժշկական կենտրոնում աշխատում են ոլորտի բարձրակարգ մասնագետներ.«Նրանց փորձն ու գիտելիքները ձեւավորվել են միջազգային վերապատրաստումների եւ արտասահմանյան առաջատար կլինիկաների հետ համագործակցության արդյունքում։ Վստահ եմ, որ ԻՆԳՈ-ի հետ համատեղ այս նախաձեռնությունը հնարավորություն կտա նպաստել կանանց առողջության պահպանմանը՝ ապահովելով միաժամանակ թե՛ բարձրորակ, թե՛ հասանելի բժշկական ծառայություններ»:«Մեր ռազմավարությանը համահունչ՝ մենք հետեւողականորեն զարգացնում ենք մեր ծառայությունները՝ ներդնելով այնպիսի պրոդուկտներ, որոնք միտված են մարդկանց կյանքի որակի բարձրացմանը եւ աջակցում երկրի սոցիալ-տնտեսական առաջընթացին»,- եզրափակել է Ռաֆիկ Սուվարյանը։ «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸԱվելի քան 27 տարի Ինգո Արմենիա ԱՓԲԸ-ն (ԻՆԳՈ) առաջարկում է համապարփակ ապահովագրական լուծումներ անհատ եւ կորպորատիվ հաճախորդներին՝ հաշվի առնելով յուրաքանչյուրի առանձնահատուկ կարիքներն ու պահանջները։ ԻՆԳՈ-ն հանդիսանում է վստահելի գործընկեր հայաստանյան առաջատար ընկերությունների, բանկերի եւ հազարավոր անհատների համար՝ տարբեր անսպասելի իրավիճակներում նրանց ապահովագրելով ֆինանսական կորուստներից։«Բեգլարյան» ԲԿ«Բեգլարյան» բժշկական կենտրոնը Հայաստանի առաջին մանկաբարձագինեկոլոգիական ստացիոնարն է, որը հիմնադրվել է 1920թ.-ին: Կենտրոնն ունի բոլոր անհրաժեշտ բաժանմունքները, որտեղ իրականացվում է բնակչության մանկաբարձագինեկոլոգիական օգնության ողջ ծավալը ժամանակակից բուժսարքավորումներով եւ բուժական մեթոդներով: Tweet Դիտում՝ 8129