Հունվար-մարտին ՀՀ պետբյուջեի եկամուտները կազմել են 597.4 մլրդ դրամ

02.05.2025 | 11:22 Գլխավոր էջ / Նորություններ /
#Պետբյուջե #կատարողական
2025 թվականի հունվար-մարտ ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 597.4 մլրդ դրամ՝ ապահովելով առաջին եռամսյակի ճշտված ծրագրով կանխատեսված ցուցանիշի 102.1% կատարողական:

2025 թվականի հունվար-մարտ ամիսների պետական բյուջեի կատարման տեղեկատվության համաձայն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 13.8%-ով կամ շուրջ 72.4 մլրդ դրամով:

2025 թվականի հունվար-մարտ ամիսներին ՀՀ պետական բյուջեի ծախսերը կազմել են 576.2 մլրդ դրամ՝ ապահովելով առաջին եռամսյակի ճշտված ծրագրի 70.4% կատարողական:

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի ծախսերն աճել են 9.6%-ով կամ 50.3 մլրդ դրամով:

2025 թվականի հունվար-մարտ ամիսներին ՀՀ պետական բյուջեն կատարվել է 21.2 մլրդ դրամ հավելուրդով՝ առաջին եռամսյակի համար ծրագրված եւ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համապատասխանաբար 233.3 մլրդ դրամ եւ 868.6 մլն դրամ պակասուրդի դիմաց:

Պետական բյուջեի կատարման տեղեկատվությանն ավելի մանրամասն կարելի է ծանոթանալ այստեղ:
Դիտում՝ 2069
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW