ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին

30.04.2025 | 15:36 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՎՏԲ-Հայաստան Բանկ #«Ունիվերսիադա - 2025»
ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես միջբուհական «Ունիվերսիադա - 2025» սպորտամշակութային միջոցառման գլխավոր հովանավոր, որը կազմակերպվել է Ռուս-Հայկական համալսարանի նախաձեռնությամբ։

Այս տարի մրցույթին մասնակցում է երկրի 18 բուհ: Ուսանողները մրցում են ֆուտզալ (մինի ֆուտբոլ), բասկետբոլ, վոլեյբոլ, լող, սեղանի թենիս, հրաձգություն եւ շախմատ մարզաձեւերում:

ՎՏԲ-Հայաստան Բանկից հայտնել են, որ «Ունիվերսիադայի» մշակութային ծրագրում ընդգրկված են ստեղծագործական մրցույթներ՝ պարային եւ թատերական ներկայացումներ, վոկալային ելույթներ, ԿՎՆ մրցույթներ եւ սոցիալական տեսահոլովակների ցուցադրություն: Ինտելեկտուալների համար կազմակերպվել են «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» մրցաշարեր, որտեղ մասնակիցները ցուցադրում են իրենց մտավոր կարողությունները, արագ արձագանքելու ունակությունը եւ թիմային աշխատանքի հմտությունները։

«ՎՏԲ-Հայաստան Բանկի համար «Ունիվերսիադայի» աջակցությունը ոչ միայն սոցիալական նախաձեռնություն է, այլեւ ներդրում՝ ուղղված երկրի ապագային: Մենք նկատում ենք, թե ինչպես են նման նախագծերը բացահայտում երիտասարդության ներուժը, նպաստում են մասնագիտական աճին եւ ամրապնդում են միջբուհական կապերը: Հատկապես արժեքավոր է, որ միջոցառումը համադրում է ոչ միայն սպորտային, այլեւ ինտելեկտուալ եւ ստեղծագործական ոլորտները՝ ձեւավորելով բազմակողմանի զարգացած մասնագետներ», – նշել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն - Տնօրինության նախագահ Արա Ավագյանը:

«Ունիվերսիադան» ուսանողական երիտասարդության կյանքի կարեւոր իրադարձություններից մեկն է Հայաստանում: Մենք բարձր ենք գնահատում ՎՏԲ-Հայաստան Բանկի աջակցությունը, որի շնորհիվ ուսանողներին ընձեռվում են նոր հնարավորություններ ինքնարտահայտման, զարգացման եւ միջբուհական համագործակցության խորացման համար», – մեկնաբանել է Ռուս-Հայկական համալսարանի ռեկտոր Էդվարդ Սանդոյանը:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 7425
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW