Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից

29.04.2025 | 10:20 Գլխավոր էջ / Նորություններ /
#Իդրամ #IDBank #Career City Fest
Ապրիլի 25-ին ու 26-ին տեղի է ունեցել գործատուների ամենամյա փառատոնը՝ Career City Fest-ը։ CCF 2025-ի մասնակիցն էին նաեւ Իդրամն ու IDBank-ը՝ միասնական մեծ ու նարնջագույն տաղավարով։

Այցելելով IDBank-ի եւ Իդրամի տաղավար` փառատոնի մասնակիցները հնարավորություն են ստացել ծանոթանալ բանկի եւ Իդրամի աշխատակիցներին, մարդկային կապիտալի կառավարման մասնագետներին, ուղղել իրենց հետաքրքրող հարցերը, ծանոթանալ եւ դիմել ընկերություններում առկա թափուր հաստիքներին։

IDBank-ի մարդկային կապիտալի կառավարման գծով տնօրեն Սոնա Մանուչարյանի խոսքով՝ փառատոնը նաեւ հիանալի հնարավորություն էր ուսանողների եւ նորավարտ երիտասարդների համար՝ ծանոթանալու IDBank-ի վաղուց սիրված եւ հայտնի IDream ծրագրին եւ հնարավորություն ունենալ մասնակիցը դառնալու մեկնարկող IDream 14-ին։

«IDBank-ում խրախուսում ենք մեր աշխատակիցների նորարարական մոտեցումները, միեւնույն ժամանակ՝ համոզված ենք, որ միայն թիմային ջանքերով է հնարավոր հասնել գերազանց արդյունքների։ Եթե ցանկանում եք սկսել ձեր կարիերան բանկային ոլորտում, խորհուրդ եմ տալիս անպայման դիմել IDream 14 ծրագրին, որի հաջող ավարտից հետո կմիանաք մեր մեծ նարնջագույն թիմին», - նշել է Սոնա Մանուչարյանը։

Իդրամի ՄՌԿ ստորաբաժանման ղեկավար Աստղիկ Զիլֆիմյանի խոսքով՝ ընկերության զարգացմանը զուգահեռ՝ Իդրամի թիմը շարունակաբար մեծանում է, եւ այս պահին էլ ունեն առկա թափուր հաստիքներ։

«Յուրաքանչյուր հզոր կազմակերպության հիմքում կանգնած են մարդիկ։ Մեր առաքելությունն է ոչ միայն պարզապես համալրել թափուր աշխատատեղերը, այլ բացահայտել ներուժը, խթանել զարգացումը եւ ուղեկցել նրանց՝ դեպի իրենց մասնագիտական բարձունքներ», - ասել է Աստղիկ Զիլֆիմյանը։

Նշվում է, որ Career City Fest-ի նպատակն է ստեղծել հարթակ, որտեղ ընկերությունները ցուցադրում են իրենց արժեքները, թիմը եւ արտադրանքը, ձեւավորում աշխատաշուկայի միտումները եւ սահմանում գործատուի բրենդի չափանիշներ։

Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից:

Դիտում՝ 14423
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW