“Ֆարմ Կրեդիտ Արմենիան” զարգացման հնգամյա պլան է մշակում

23.01.2009 | 16:34 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/ “Ֆարմ Կրեդիտ Արմենիա” ՈՒՎԿ անցած տարվա գլխավոր նվաճումն ամերիկյան “Հազարամյակի մարտահրավերներ” ծրագրի շրանակներում ֆինանսական ռեսուրսների ներգրավումն էր:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այդ մասին այսօր ասել է “Ֆարմ Կրեդիտ Արմենիա” ՈՒՎԿ գլխավոր գործադիր տնօրեն Արմեն Գաբրիելյանը՝ հանդես գալով կազմակերպության բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովում: “Հազարամյակի մարտահրավերներ” ծրագրի շրջանակներում “Ֆարմ Կրեդիտ Արմենիա” ՈՒՎԿ-ին հատկացվել են $300 հազ. վարկային միջոցներ:

Կազմակերպության վարկային պորտֆելը կազմում է շուրջ $600 հազ., տրամադրվել է ընդանուր առմամբ 54 վարկեր 6 մարզերում, որոնցից 45-ը՝ գյուղատնտեսական կարիքների համար եւ 9-ը՝ վերամշակողներին : Վարկային պորտֆելի մեծ մասը (26 վարկ) կենտրոնացած է Արարատի մարզում: Կազմակերպության վարկերի վերադարձվելիությունը 100-տոկոսանոց է, ՈՒՎԿ-ն չունի ոչ մի ժամկետանց վարկ, նշել է Գաբրիելյանը:

Նրա խոսքերով, կազմակերպության գերխնդիրը ֆինանսական ռեսուրսների ներգրավումն է, եւ այդ նպատակով կառույցի կազմում ստեղծվել է ռազմավարական պլանավորման ու ռեսուրսների ներգրավման նոր բաժին՝ ներդրողների հետ նպատակաուղղված աշխատանք վարելու նպատակով:

Ներկայումս “Ֆարմ Կրեդիտ Արմենիան” մշակում է զարգացման հնգամյա պլան, որի շրջանակներում նախատեսվում է լիզինգային ապրանքատեսակների ներդրում: 

Արմեն Գաբրիելյանն ընդգծել է լուրջ աջակցությունը ԱՄՆ Գյուղատնտեսության դեպարտամենտի /USDA/ կողմից, “առանց որի մեզ համար շատ դժվար կլիներ”: Հայաստանում եւ Վրաստանում USDA-ի համակարգող Շոն Քարմոդին իր հերթին բարձր է գնահատել կատարված աշխատանքն ու վարկերի բարձր որակը եւ հույս է հայտնել, որ “Ֆարմ Կրեդիտ Արմենիա”-ին կհաջողվի շարունակել աշխատանքը “Հազարամյակի մարտահրավերներ” ծրագրի շրջանակներում:

2007թ. փետրվարին հիմնված “Ֆարմ Կրեդիտ Արմենիա”-ն ՀՀ միակ ֆինանսական կազմակերպությունն է, որը հիմնվել է կոոպերատիվ սկզբունքների վրա:

Դիտում՝ 13400
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW