Ֆասթ Բանկի եւ Ֆասթ Շիֆթի հովանավորությամբ օրերս Շառլ Ազնավուրի անվան հրապարակում տեղի է ունեցել «Զատիկ» Ֆեսթը:Միջոցառման ընթացքում 50 նկարիչ նկարել է հավկիթների վրա, որոնք ստեղծագործական աշխատանքի ավարտին ընդունել են տոնական օդապարիկների տեսք՝ խորհրդանշելով վերելք: Միջոցառման ընթացքում Ֆասթ Բանկի եւ Ֆասթ Շիֆթի տաղավարներում այցելուները հնարավորություն են ունեցել ծանոթանալ ընկերությունների նորարար պրոդուկտներին եւ լուծումներին: Ֆեսթն ուղեկցվել է կենդանի երաժշտությամբ:Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում, գործում է նաեւ բանկի հավելվածը։«Fast Shift» վճարահաշվարկային ընկերությունը վերաթողարկել է արագ, անվտանգ, ժամանակակից դիզայնով հավելված, որը ֆինտեխ նոր լուծումների հիման վրա մատուցում է 400-ից ավելի ծառայություն։ Tweet Դիտում՝ 1490