Անհուսալի վարկ ունեցողների ծրագրին պետբյուջեից կհատկացվի 209 մլն դրամ

23.04.2025 | 16:50 Գլխավոր էջ / Նորություններ /
#Անհուսալի վարկ #բյուջե
Կառավարությունը ֆինանսական միջոցներ կհատկացնի անհուսալի վարկ ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանման միջոցառմանը. առաջարկվում է 2-րդ եռամսյակում հատկացնել 209 մլն դրամ:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթեւիկ Ստեփանյանը կառավարության նիստին ասել է, որ «աջակցություն է տրվում այն վարկառու ֆիզիկական անձանց, որոնց բոլոր վարկերը 3 եւ ավելի տարի դասակարգված են «անհուսալի» դասով, եւ միեւնույն ժամանակ մայր գումարի գծով պարտավորությունը կամ պարտավորությունները չեն գերազանցում 1 մլն դրամը»:

«Աջակցությունը տրվում է շահառուի աշխատավարձից հաշվարկված եկամտային հարկի գումարի 100%-ի չափով, որն ուղղվում է անհուսալի վարկային պարտավորության մարմանը»,- ասել է Տաթեւիկ Ստեփանյանը:

Այս պահի դրությամբ 9630 դիմումից բավարարվել է 3594-ը: Մարտին վճարվել է փետրվարին դիմած եւ հաստատված 1896 անձի համար աջակցություն, որի դրամական չափը 70 մլն դրամ է: Մարտին դիմել եւ շահառու է դարձել եւս 1072 անձ, որոնց համար հետագա վճարումը կկատարվի այս ամսվա վերջին: Արդյունքում կլինի ծրագրի 2968 շահառու:

Փոխնախարարի խոսքով՝ պոտենցիալ շահառուների թիվը 218 հազար է, մինչեւ 1 մլն դրամ ունեցող վարկային բեռի թիվը՝ 168 մլրդ դրամ. «218 հազար անձից մոտավորապես 40 600–ը ծրագիրը մեկնարկելու դրությամբ ունեցել է զբաղվածություն: Մենք դիտարկում ենք, որ 2026 թ. հունվարի 31-ին, առնվազ 90 հազար անձի եւս կկարողանանք ներգրավել այս ծրագրի շրջանակում: Եվ մենք կունենանք 218 հազար նախանշված թիրախ խմբից՝ առնվազն 60 տոկոսի ներգրավում»:
Դիտում՝ 2444
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW