Ապրիլի 18-20-ը Յունիբանկը մասնակցել է Leasing EXPO/Բոլոր սարքավորումները մեկ հարթակում ցուցահանդեսին: Որպես հատուկ առաջարկ, բանկը իր տաղավարում անհատ ձեռնարկատերերին առաջարկում էր մինչեւ 10 միլիոն դրամ բիզնես լիզինգի նախահաստատում 5 րոպեում: Հաշվի առնելով առաջարկի նկատմամբ ցուցահանդեսի այցելուների կողմից ցուցաբերված մեծ հետաքրքրությունն ու պահանջարկը՝ բանկը որոշել է շարունակել էքսպրես լիզինգի նախահաստատումը հաշված րոպեների ընթացքում։ Արագ եւ հարմարավետ սպասարկման համար Յունիբանկը բիզնես հաճախորդներին առաջարկում է դիմել իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի համար նախատեսված մասնագիտացված մասնաճյուղեր։«Յունիբանկը ակտիվ զարգացնում է բիզնես լիզինգը՝ առաջարկելով շահավետ պայմաններ: Նախորդ տարվա համեմատ լիզինգի մեր պորտֆելը կրկնապատկվել է: Մեր մասնագիտացված բիզնես մասնաճյուղերում հաճախորդները ստանում են անհրաժեշտ խորհրդատվություն եւ հենց իրենց գործունեությանն առավելագույնս համապատասխանող պայմաններ», - նշել է Յունիբանկի ծրագրային վարկավորման վարչության պետ Էմմա Հարությունյանը:Յունիբանկն առաջարկում է վերազինել բիզնեսը նոր սարքավորումներով եւ տեխնիկայով լիզինգի հետեւյալ պայմաններով.Տոկոսադրույքը՝ սկսած 0%-իցԿանխավճարը՝ սկսած 0%-իցԳրավի բացակայությունՄայր գումարի մարման արտոնյալ ժամկետ՝ մինչեւ 6 ամիսՄատակարարի ընտրության հնարավորությունԺամկետից շուտ մարման հնարավորություն՝ առանց տույժերի: Tweet Դիտում՝ 1430