Շրջանառության մեջ է դրվում «Ջերարդ Լ. Գաֆէսճեան-100» ոսկե հուշադրամը

21.04.2025 | 10:18 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԿԲ #հուշադրամ
Ապրիլի 21-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Ջերարդ Լ. Գաֆէսճեան-100» ոսկե հուշադրամը:

Ջերարդ Լեոն Գաֆէսճեանն ամերիկահայ հայտնի գործարար եւ բարերար է: Ծնվել է Նյու Յորքի Բրուքլին թաղամասում, Հայոց ցեղասպանությանը նախորդող տարիներին ԱՄՆ ներգաղթած հայ ընտանիքում:   

Գաֆէսճեանը զբաղվել է բարեգործությամբ՝ հիմնականում կենտրոնանալով Հայաստանի վրա։ Նա եղել է Վաշինգտոնում Հայոց ցեղասպանության թանգարանի հոգաբարձուների խորհրդի անդամ, զգալի նվիրատվություն է կատարել թանգարանին ու ցեղասպանության զոհերի հուշակոթողի կառուցմանը։

1996 թ. ստեղծել է «Գաֆէսճեան ընտանիք» հիմնադրամը, որի միջոցներով իրագործվել են բազմաթիվ հայրենանպաստ ծրագրեր։ 2009 թ. Երեւանի Կասկադ ճարտարապետական համալիրում բացվել է Գաֆէսճեան արվեստի կենտրոնը, որը եզակի հարթակ է՝ հանրությանը ներկայացնելու Գաֆէսճեանի մասնավոր հավաքածուի, արվեստի տարբեր ուղղությունների եւ հայտնի արվեստագետների բարձրաճաշակ ու յուրօրինակ գործերը:  

Հուշադրամի դիմերեսին հայ բարերարի հավաքական կերպարը խորհրդանշող հուշակոթողն է («Հայ բարերարների ճեմուղի» հուշահամալիր, հեղինակ՝ Ֆ. Առաքելյան), «ԵՐԱԽՏԱՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ» եւ «GRATITUDE» մակագրությունները: Դարձերեսին Ջերարդ Լ. Գաֆէսճեանի դիմապատկերն է եւ «Կրկեսային շքերթ Պարկ սիթիում» ոսկերչական իրի պատկերը (հեղինակ` Մ. Ռիկեր):

Էսքիզների հեղինակներն են Հարություն Սամուելյանը (դիմերես), Վարդան Վարդանյանը՝ (դարձերես): Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում:

Տեխնիկական չափանիշները

Անվանական արժեքը`10 000 դրամ
Մետաղը/հարգը`ոսկի 9000
Քաշը`8,6 գ
Տրամագիծը`22,0 մմ
Որակը`պրուֆ
Դրամաշուրթը`ատամնավոր
Թողարկման քանակը`300 հատ
Թողարկման տարեթիվը`2025
Դիտում՝ 1826
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW