Leasing Expo 2025-ին Ակբա Լիզինգը ներկայացնում է լիզինգի լավագույն պայմանները

20.04.2025 | 13:19 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ակբա Լիզինգ #Leasing Expo
Leasing Expo 2025-ը համախմբել է ոլորտի առանցքային դերակատարներին։ Հայաստանի լիզինգային շուկայի բացարձակ առաջատար Ակբա Լիզինգն էքսպոյի «Հիմնական գործընկերն» է՝ ներկայացնելով փոքր, միջին եւ խոշոր ձեռնարկություները, ինչպես նաեւ արտադրություններն ու ֆերմերային տնտեսությունները լիզինգով համալրելու լավագույն առաջարկները:

Մինչեւ ապրիլի 20-ն օգտվելով Ակբա Լիզինգի բացառիկ առաջարկներից, հնարավոր կլինի ստանալ տարատեսակ առավելություններ ու հատուկ զեղչեր, անվճար Կասկո ապահովագրություն եւ մի շարք այլ արտոնություններ:

«Ակբա Լիզինգը՝ լինելով շուկայի բացարձակ առաջատարը, բնականաբար չէր կարող անմասն մնալ Leasing Expo 2025-ից։ Այստեղ մենք ներկայանում ենք որպես «Հիմնական գործընկեր»՝ մեծ ներդրումն ունենալով Leasing Expo-ի կայացման գործում»,– նշել է Ակբա Լիզինգի գլխավոր տնօրեն Աղասի Գասպարյանը:   

«Ակբա Լիզինգի հետ համագործակցում ենք արդեն բավական երկար ժամանակ, ունենք գրանցած նշանակալի ցուցանիշներ, այս էքսպոյի շրջանակում ներկայացնում ենք հատուկ առաջարկներ․ ցանկացած  ձեռքբերման  համար  ունենք  հավելյալ 3% զեղչ, ինչպես նաեւ առաջին տարվա համար անվճար Կասկո  եւ գույքի ապահովագրություն»,– նշել է SINO Armenia ընկերությունների խմբի տնօրեն Լուսինե  Մխիթարյանը։

«Մեր գործընկեր Ակբա Լիզինգի հետ միասին ներկայացնում ենք «Հիտաչի» էքսկավատորներ 40 տոննա հաշվով, որը հնարավորություն է տալիս ձեռք բերել եվրոյի պարագայում՝ 0%, դոլարի դեպքում` 2% եւ դրամի դեպքում` 4% եւ ավելի»,– նշել է Ձիլլի գրուպ ընկերության բիզնեսի զարգացման մենեջեր Մհեր Ղալեչյանը։

Ակբա Լիզինգի 100% բաժնետերն Ակբա բանկն է։

Ակբա Լիզինգը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

Մանրամասն՝ տեսանյութում:

Դիտում՝ 2465

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW