Ֆասթ Բանկը մասնակցել է DDF 2025-ին որպես ֆինանսական գործընկեր

15.04.2025 | 11:57 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ֆասթ Բանկ #DDF 2025
Ֆասթ Բանկը ապրիլի 3-ին մասնակցել է թվային ֆինանսների եւ նորարարական տեխնոլոգիաների Doing Digital Forum 2025-ին որպես ֆինանսական գործընկեր։

Ֆորումին ներկա էին ՏՏ ոլորտի փորձագետներ, բանկային, բիզնեսի եւ այլ ոլորտների ակնառու ներկայացուցիչներ, որոնց մեկ հարկի տակ էր հավաքել «Ապագայի փողը. տնտեսական ազդեցությունը» խորագրով քննարկումը։

SPRING PR ընկերության կողմից կազմակերպված ֆորումի շրջանակում Ֆասթ Բանկի խորհրդի անդամ Վահան Վարդանյանը վարել է պանելային քննարկումներից մեկը՝ «Թվային փողի ազդեցությունը տնտեսական աճի վրա» թեմայով։

Մասնակիցները խոսել են ամպային հարթակների, թվային ակտիվների, տվյալների բազաների, արհեստական բանականության եւ ոլորտի միտումների մասին։

Քննարկման մասնակիցներից ArenaVS-ի համահիմնադիր եւ գլխավոր գործադիր տնօրեն, DeGameFi-ի հիմնադիր Միխեիլ Դիդեբուլիձեն կարծիք է հայտնել, որ առաջիկայում մարդիկ ֆիատ արժույթից ամբողջությամբ անցում կկատարեն կայուն թվային արժույթների․ «Կարծում եմ՝ իսկապես կապիտալի մեծ հոսք կա։ Նույնիսկ շատ ընկերություններ կան, որոնք փորձում են թոքենիզացնել իրենց ակտիվները, ֆինանսական հաստատություններ գնալու փոխարեն նրանք կարող են նաեւ քրաուդ ֆոնդերի միջոցով ավելի ցածր տոկոսադրույքներով գումարներ ներգրավել»։

Ֆասթ Բանկի խորհրդի անդամ Վահան Վարդանյանը կանխատեսել է, որ արհեստական բանականությունը, բլոկչեյն ու թվային ակտիվների համադրությունը մեծ ազդեցություն են թողնելու ֆինանսական ոլորտի վրա։ Խոսվել է նաեւ այդ տեխնոլոգիաների կիրառմամբ տվյալների գաղտնիության եւ ապահովության մասին։

Amazon Web Services-ի Կենտրոնական Եվրասիայի տարածաշրջանային ղեկավար Իննա Օժոգինան հավաստիացրել է, որ ամպային հարթակներն այդ առումով ապահով են, եւ նրանք նույնիսկ արդեն համագործակցություն ունեն բանկերի հետ։

Նորագույն տեխնոլոգիաները մուտք են գործել նաեւ մարդասիրական ոլորտ․ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչ Նաննա Սկաուն պատմել է, որ Հայաստանի կառավարությունը տարիներ առաջ խնդրել է իրենց օգտագործել էլեկտրոնային դրամապանակ․ «Մենք սկսեցինք կարիքավորներին փոխանցել գումար միայն սննդի համար, նրանք չեն կարող գնալ եւ այդ գումարը կանխիկացնել։ Հիմա նախագծում ենք բոլոր սոցիալական նպաստները, դեղամիջոցների գումարը, առողջապահության ծախսերի համար նախատեսված գումարը փոխանցել հենց այդ միջոցով։ Ամեն ինչ շատ արագ է զարգանում, մենք դեռեւս բլոկչեյն չենք հասկանում, բայց վստահ եմ, որ ժամանակին դա էլ կներգրավենք»։

Նշվում է, որ Ֆասթ Բանկի տաղավարում ֆորումի մասնակիցները հնարավորություն են ունեցել ձեռք բերել Ֆասթ Բանկի Visa Gold ԱկնՔարտը՝ անվճար եւ առանց տարեկան սպասարկման միջնորդավճարի, ինչպես նաեւ 50% զեղչի պրոմոկոդ տարածաշրջանում եզակի ավտոմատացված պահատուփերի համար։

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում, գործում է նաեւ բանկի հավելվածը։ Ֆասթ բրենդը նախորդ տարի տոնել է ստեղծման 30-ամյակը։

Ֆասթ Բանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

Դիտում՝ 970
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW