ՎՏԲ-Հայաստան Բանկ. Ապառիկ վարկերը գնալով առավել տարածված են դառնում երիտասարդների շրջանում

14.04.2025 | 15:15 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՎՏԲ-Հայաստան Բանկ #ապառիկ վարկ
ՎՏԲ-Հայաստան Բանկը գրանցում է աճող հետաքրքրություն ապառիկ վարկերի նկատմամբ՝ հաճախորդներին առաջարկելով շահավետ պայմաններ երկրի տարածքում 1000-ից ավելի գործընկեր կազմակերպությունների վաճառակետերից գնումներ կատարելու համար:

Վերջին հինգ տարվա ընթացքում բանկի գործընկերների թիվը կրկնապատկվել է, իսկ հաճախորդների տվյալների վերլուծությունը հնարավորություն է տվել հարմարեցնել առաջարկները՝ ապահովելով առավելագույն շահավետություն։

10 տարի շարունակ ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջատար դիրքեր է զբաղեցնում ապառիկ վարկավորման շուկայում՝ առաջարկելով գրավիչ պայմաններ այս պահանջված վարկատեսակի համար: Յուրաքանչյուր տասներորդ տնտեսապես ակտիվ բնակիչ դիմել է ապառիկ վարկի համար։

Բանկից հայտնել են, որ վերջին հինգ տարվա ընթացքում այս պրոդուկտի պորտֆելն աճել է 20%-ով, իսկ բանկի գործընկերների թիվը կրկնապատկվել է, ինչը վկայում է բիզնեսի կողմից բանկի նկատմամբ բարձր վստահության մասին։

Ապառիկ վարկերն առավել տարածված են 20-35 տարեկան հաճախորդների շրջանում՝ կապված նրանց բարձր գնողունակության եւ ակտիվ կենսակերպի հետ։ Հատկապես ուշագրավ է երիտասարդների շրջանում վարկավորման նկատմամբ աճող հետաքրքրությունը, ինչը կարող է վկայել ֆինանսական իրազեկվածության եւ պատասխանատվության բարձր մակարդակի մասին։ Վարկառուների 55%-ը կանայք են, իսկ 45%-ը՝ տղամարդիկ։

«Ապառիկ վարկերը շարունակում են մնալ ամենապահանջված ֆինանսական պրոդուկտներից մեկը սպառողների շրջանում։ ՎՏԲ-Հայաստան Բանկը միտված է հարմար եւ մատչելի լուծումներ տրամադրելուն՝ առաջարկելով վարկավորման շահավետ պայմաններ։ Մենք մշտապես վերլուծում ենք հաճախորդների տվյալները, ինչը թույլ է տալիս ճշգրիտ որոշել նրանց կարիքները եւ օպտիմալացնել մեր առաջարկներն ու մարքեթինգային նախագծերը։ Այս տարի մենք պլանավորում ենք ընդլայնել գործընկերների ցանցը եւ ավելացնել ապառիկ վարկերի պորտֆելն առնվազն 5%-ով», - նշել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրենի - Տնօրինության նախագահի տեղակալ Տարաս Կլադչենկոն։

Նշվում է, որ ապառիկ գնումների շարքում ավանդաբար առաջատար են էլեկտրոնիկան եւ սպառողական տեխնիկան, քանի որ դրանք դարձել են առօրյայի անբաժանելի մասը։
Երկրորդ տեղում է կահույքը, որի գնման համար ապառիկը հարմար լուծում է՝ հաշվի առնելով մեծ ծախսերը։ Նկատվում է նաեւ հետաքրքրություն շինարարական ապրանքների նկատմամբ, ինչպիսիք են սանտեխնիկան եւ պատուհանները՝ հատկապես գարնանային եւ ամառային սեզոններին, երբ բնակարանի բարեկարգման եւ վերանորոգման հարցերը դառնում են առավել ակտուալ։

Բանկը հնարավորություն է տալիս հաճախորդներին ապառիկ վարկավորմամբ օգտվել նաեւ տարբեր ոլորտների ծառայություններից` տուրիստական փաթեթներ, ավիատոմսեր, հյուրանոցային ոլորտի ծառայություններ, ատամնաբուժական ծառայություններ, աբոնեմենտներ սպորտային- առողջարարական կենտրոններում եւ այլն:

Ֆինանսավորման այս տեսակը նախատեսում է ապրանքների ապառիկ ձեռքբերում 30,000-ից մինչեւ 4.5 մլն ՀՀ դրամ գումարի սահմաններում, վարկի՝ 3-60 ամիս գործողության ժամկետով։ Բանկը դիտարկում է 18-70 տարեկան հաճախորդների հայտերը՝ նրանց վարկային պատմության հիման վրա։

Ապառիկ վարկ կարելի է ձեւակերպել նաեւ առցանց՝ առանց մասնաճյուղ կամ առեւտրի կետ այցելելու։ Դրա համար անհրաժեշտ է բանկի գործընկերոջ կայքում ընտրել ապրանքը եւ անմիջապես դիմում ներկայացնել։

Ապառիկ վարկերի մասին մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի կայքում, գործընկեր կազմակերպությունների վաճառակետերում, Բանկի մասնաճյուղերում, ինչպես նաեւ զանգահարելով Կոնտակտային կենտրոն՝ 87 87 հեռախոսահամարով։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 4108
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW