Կոնվերս Բանկն առաջարկում է նոր բանկային ծառայությունների փաթեթներ պրեմիում սեգմենտի համար
08.04.2025 | 16:22 Գլխավոր էջ / Նորություններ /


• Ժամանակակից եւ առանձնացված սպասարկման սրահ Երեւան, Հանրապետության հրապարակ, Կառավարության 2, 3 հասցեում,
• Բարձրակարգ անհատական մենեջերի ծառայություն,
• Բանկային ծառայությունների համալիր փաթեթներ:
Բանկից հայտնել են, որ C360 Elite, Signature եւ Synergy փաթեթները նախագծվել են հաճախորդներին բանկային լավագույն փորձառությամբ ապահովելու նպատակով եւ ներառում են վերջիններիս ֆինանսական եւ ոչ ֆինանսական կարիքներին ու պահանջներին առավելագույնս համապատասխանող բանկային պրոդուկտներ եւ ծառայություններ, ինչպես նաեւ այլ հավելյալ արտոնություններ ինչպես հաճախորդների, այնպես էլ վերջիններիս ընտանիքի անդամների համար:
Փաթեթներն ունեն ընդհանրություններ եւ տարբերություններ: Մասնավորապես, բաժանորդագրվելով բանկային ծառայությունների C360 Elite, Signature եւ Synergy փաթեթներին՝ բոլոր հաճախորդները ստանում են.
• ՀՀ դրամով եւ արտարժույթով հաշիվներ, այդ թվում՝ մինչեւ 4,25% եկամտաբերությամբ կուտակային հաշիվ ընթացիկ խնայողությունների եւ միջոցների արդյունավետ կառավարման համար,
• ՀՀ դրամով եւ արտարժույթով պրեմիում դասի քարտեր, այդ թվում՝ ընտանիքի անդամներին կից քարտ տրամադրելու հնարավորությամբ,
• Մինչեւ 10 մլն ՀՀ դրամի չափով վարկային սահմանաչափի հնարավորություն. վարկառուն կարող է օգտվել մինչեւ 50 օր արտոնյալ ժամանակահատվածից,
• Ճամփորդական մի շարք արտոնություններ
- Ճամփորդական ապահովագրություն
- Fast Track ծառայություն
- Օդանավակայանների բարձրակարգ սպասարկման սրահներից օգտվելու հնարավորություն
- Concierge ծառայություն,
• Անվճար sms ծառայություն քարտային գործարքների վերաբերյալ,
• Անվճար տեղեկանքներ, քաղվածքներ եւ գրություններ,
• Մինչեւ 20% զեղչ անհատական պահատուփի վարձակալությունից օգտվող հաճախորդների համար,
• Վճարահաշվարկային համակարգերի կողմից Premium քարտերին հասանելի բազմաթիվ զեղչեր, հավելյալ արտոնություններ եւ շատ ավելին։
Նշվում է, որ յուրաքանչյուր հաճախորդ կարող է ընտրել իր պահանջներին եւ կենսակերպին առավելագույնս համապատասխանող C360 Premium փաթեթը, իսկ հաշիվներին 2 մլն ՀՀ դրամ եւ ավելի միջին օրական մնացորդ ապահովելու դեպքում օգտվել ծառայությունից անվճար:
C360 Premium փաթեթները հասանելի են նաեւ Converse Mobile հավելվածով, որտեղ հաճախորդները 24/7 հասանելիություն ունեն անհատական մենեջերին։
Այլ մանրամասների համար զանգահարել՝ 010 511-211:
Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: