Եվրոպական հանձնաժողովը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սահմանած մաքսատուրքերը համարում է «համաշխարհային առեւտրային համակարգում պարադիգմի փոփոխություն»։Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է առեւտրի հարցերով եվրահանձնակատար Մարոշ Շեֆչովիչը, որը ժամանել է Լյուքսեմբուրգում ԵՄ առեւտրի նախարարների արտահերթ հանդիպմանը, որի հիմնական թեման լինելու է ԱՄՆ-ի նոր տուրքերի քննարկումը։Շեֆչովիչը աջակցություն է խոստացել է եվրոպական ընկերություններին «այս շատ ծանր իրավիճակում»։Ապրիլի 2-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է 185 երկրների եւ տարածքների ապրանքների համար մաքսատուրքեր սահմանելու մասին։ ԵՄ բոլոր երկրների համար մաքսատուրքերը կազմել են 20%: 10% ունիվերսալ սակագները ուժի մեջ են մտել ապրիլի 5-ից, անհատական սակագները կսկսվեն գործել ապրիլի 9-ից։ Tweet Դիտում՝ 4349