Մեկնարկել են Ֆինանսական ներառման դաշինքի հետ հանդիպումները

07.04.2025 | 14:56 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԿԲ #ստանդարտների համաչափություն
Ապրիլի 7-ին Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում մեկնարկել են Ֆինանսական ներառման դաշինքի (AFI) Սպառողների զորակցման եւ շուկայական վարվելակերպի եւ Գլոբալ ստանդարտների համաչափության աշխատանքային խմբերի հանդիպումները։

«Միջոցառումը կարեւոր հարթակ է միջազգային ֆինանսական ներառման առաջատար փորձագետների, քաղաքականություն մշակողների եւ կարգավորող մարմինների ներկայացուցիչների համար՝ ներառական ֆինանսական համակարգերի միջեւ համագործակցության խթանման նպատակով»,- ասվում է ԿԲ հաղորդագրությունում:

Նշվում է, որ աշխատանքային հանդիպումների ընթացքում կքննարկվեն ֆինանսական շուկաներում սպառողների պաշտպանությունը բարելավելու եւ զարգացող տնտեսություններում համաշխարհային չափանիշների համաչափ կիրառմանը նպաստելու մասին հարցեր:
Դիտում՝ 1561

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW