Պետբյուջեից անհուսալի վարկառուներին մարտին տրամադրվել է 70,6 մլն դրամ

07.04.2025 | 12:49 Գլխավոր էջ / Նորություններ /
#Պետբյուջե #անհուսալի վարկառու

Շուրջ 1900 անհուսալի վարկառուի համար, յուրաքանչյուրի եկամտահարկի չափով, իրականացվել է անհուսալի վարկից ամսական մարում։ Պետական բյուջեից մարտ ամսվա համար ֆինանսավորվել է 70,6 մլն դրամ։

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից հայտնել են, որ ծրագրի շրջանակում այս պահին համակարգում առկա է 3,200 հաստատված դիմում։ Դիմումների ընդունման գործընթացը շարունակվում է (դիմումներն ընդունվում են https://e-social.am/services հարթակում)։

Անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրից կարող են օգտվել Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված բանկերում եւ վարկային կազմակերպություններում վարկային պարտավորություն ունեցող այն անձինք, ում ունեցած բոլոր վարկերի մայր գումարների հանրագումարը դիմելու օրվա դրությամբ փոքր է 1 մլն դրամից, եւ այդ վարկերը դասակարգված են անհուսալի դասով առնվազն 3 տարի։

Ծրագրին կարող են դիմել նրանք, ովքեր ունեն ֆորմալ, այսինքն՝ գրանցված զբաղվածություն։

Աջակցության չափը կկազմվի աշխատավարձից վարկի գծով հաշվարկված եկամտային հարկի գումարի չափով եւ կուղղվի շահառուի անհուսալի վարկային պարտավորության մարմանը․ այն կտրամադրվի առավելագույնը 24 ամիս ժամկետով` սկսած շահառու դառնալուն հաջորդող ամսվա 1-ից։

Շահառու ճանաչվելու դեպքում աշխատավարձից վարկի սպասարկման համար բռնագանձվող գումարի չափը նախատեսվում է սահմանել 20%՝ 24 ամիս ժամկետով (այժմ սահմանված մինչեւ 50%-ի փոխարեն)։

Դիտում՝ 1206
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW