Ֆասթ Բանկն առաջարկում է բարելավված պայմաններով հիփոթեքային վարկեր զինծառայողներին

28.03.2025 | 12:53 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ֆասթ Բանկ #հիփոթեքային վարկ
Ֆասթ Բանկը նվազեցրել է «Սպայական եւ ավագ ենթասպայական կազմերի զինծառայողների բնակապահովման» պետական աջակցության ծրագրով իրականացվող վարկի տրամադրման տոկոսադրույքը։ 

Բանկից հայտնում են, որ վարկի անվանական տոկոսադրույքը կառուցապատողից գույքի ձեռքբերման դեպքում կազմում է 10․5%, իսկ երկրորդային շուկայից գույքի ձեռքբերման կամ կառուցապատում իրականացնելու դեպքում՝ 12․5%: Վարկի փաստացի տոկոսադրույքը, կախված վարկի նպատակից, կարող է տատանվել 5․67%-9․72%-ի միջակայքում։
Անկախ գույքի ձեռքբերման առաջարկվող տարբերակներից, վարկի տոկոսագումարից 5%-ը (անվանական) սուբսիդավորվում է պետության կողմից։

Ծրագրի շահառու կարող են հանդիսանալ ՀՀ ՊՆ սպայական եւ ավագ ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողները եւ ՀՀ ԱԱԾ ու ՊՊԾ մարմինների ծառայողները, որոնք կարող են օգտվել առաջնային եւ երկրորդային շուկայից բնակարանի կամ բնակելի տան ձեռքբերման, ինչպես նաեւ բնակելի տան կառուցման նպատակով տրամադրվող արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորումից։ Շահառուի կարգավիճակ ստացած անձինք վարկավորման համար կարող են դիմել Ֆասթ Բանկի ցանկացած մասնաճյուղ։

Նշվում է, որ վարկավորման գումարը կազմում է 4,000,000-25,650,000 ՀՀ դրամ։ Պետության կողմից սուբսիդավորվում է նաեւ կանխավճարը՝ կանխավճարի գումարից 2,500,000 ՀՀ դրամը։

Ֆասթ Բանկը «Սպայական եւ ավագ ենթասպայական կազմերի զինծառայողների բնակապահովման» պետական աջակցության ծրագրին մասնակցում է 2024թ․-ից եւ կարեւորում է դրա իրագործումը։ Ծրագրի մանրամասներին ծանոթանալու համար անհրաժեշտ է անցնել հետեւյալ հղումով։

Ֆասթ Բանկն այսուհետ հանդես է գալիս նոր պաշտոնական կայքով, որը թույլ է տալիս հաճախորդներին ավելի հեշտ եւ արագ փորձառություն ունենալ տեղեկատվություն փնտրելիս։

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում, գործում է նաեւ բանկի հավելվածը։ Ֆասթ բրենդը նախորդ տարի տոնել է ստեղծման 30-ամյակը։

Ֆասթ Բանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։
Դիտում՝ 2126
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW