Դեսպան. ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի ընդհանուր տնտեսական բարգավաճմանը

27.03.2025 | 14:54 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Ջի Թի Բի Սթիլ» #«Կոնտուր Գլոբալ հիդրոկասկադ»
Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն այցելել է Արարատի «Ջի Թի Բի Սթիլ» գործարան, որը հայ-ամերիկյան համատեղ ներդրումներով ստեղծված մետաղաձուլարան է:

«Նորաբաց «Ջի Թի Բի Սթիլ» գործարանը խոշոր ամերիկյան ներդրում է Հայաստանում, որի գործունեությունը երկուստեք շահեկան է մեր երկրների համար:

Գործարանն արտադրում է ամրաններ ու մետաղական այլ արտադրանք՝ նպաստելով Հայաստանում աճի ապահովմանը»,- ասվում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան հաղորդագրությունում:
 
Նշվում է, որ այս գործարանը կիրառում է առաջադեմ տեխնոլոգիաներ ու նորարարական գործընթացներ՝ ներկայացնելով Միացյալ Նահանգների առաջատար դերը նորարարության ու տեխնոլոգիաների ոլորտում։

Սյունիքի մարզում Քրիստինա Քվինն այցելել է «Կոնտուր Գլոբալ հիդրոկասկադ», որը մեկ այլ խոշոր ամերիկյան ներդրում է Հայաստանում։

Կոնտուր Գլոբալ ընկերությունը վերազինել է 55 տարվա պատմություն ունեցող համալիրն ամերիկյան տեխնոլոգիաներով՝ «ապահովելու հուսալի էներգամատակարարում՝ միաժամանակ ստեղծելով աշխատատեղեր ամերիկացիների եւ տեղացիների համար»:

Դեսպանն ընդգծել է ԱՄՆ շարունակական աջակցությունն ընդհանուր տնտեսական բարգավաճման ապահովմանը:
Դիտում՝ 4122

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW