ՀԲՄ կողմից տրվեց «Բանկային գործ» ուսումնական նոր ծրագրի մեկնարկը

21.03.2025 | 19:31 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՀԲՄ #EBTN #Դանիել Ազատյան
Հայաստանի բանկերի միության կողմից ազդարարվել է «Բանկային գործ» որակավորման ծրագրին նվիրված մեկնարկային միջոցառումը։

Ծրագրի նպատակն է կրթել բոլոր այն անձանց, ովքեր ցանկություն ունեն վերաորակավորվելու եւ աշխատելու ֆինանսաբանկային ոլորտում։ Ուսումնառության ավարտին ծրագրի մասնակիցներին տրամադրվում է Եվրոպական բանկային եւ ֆինանսական ծառայությունների ուսումնական ասոցիացիայի (EBTN-European Banking and Financial Services Training Association) կողմից հավատարմագրված որակավորման հավաստագիր։

ՀԲՄ նախագահ Դանիել Ազատյանի փոխանցմամբ՝ Բանկերի միությունը, իր հիմնական գործունեությանը զուգահեռ, ստանձնել է կարեւորագույն գործառույթ, այն է՝  ֆինանսական համակարգի անձնակազմի համար կազմակերպել եւ իրականացնել ոլորտին վերաբերող վերապատրաստման դասընթացներ, ինչպես նաեւ որակավորման ծրագրեր։

«Հայաստանի բանկերի միությունը օրեր առաջ ստացավ Եվրոպական բանկային եւ ֆինանսական ծառայությունների ուսումնական ասոցիացիայի հավատարմագրումը՝ «Բանկային գործ» ուսումնական որակավորման ծրագիր իրականացնելու համար։ Փաստացի, սա այն երաշխիքն է, որով ծրագրի շրջանակում ստացված գիտելիքներն ու հմտությունները համապատասխանեցվում են եվրոպական լավագույն մասնագիտական ստանդարտներին եւ բանկային ոլորտի պահանջներին»,- նշել է Դանիել Ազատյանը հավելելով, որ ծրագիրը մասնակիցներին ներկայացվելու է հայերեն լեզվով՝ հատուկ մշակված մատչելի ուսումնական նյութերի միջոցով:

Եվրոպական բանկային եւ ֆինանսական ծառայությունների ուսուցման ասոցիացիայի (EBTN) տնօրենների խորհրդի փոխնախագահ Սոֆիա Զիակուի գնահատմամբ ուսումնական  ծրագիրը կազմվել է հաշվի առնելով Հայաստանի ֆինանսական շուկայի առանձնահատկությունները, ինչն այն դարձնում է առավել գործնական եւ կիրառելի տեղի մասնագետների համար։

«Մեր նպատակն է բանկային գործի մասնագետներին տալ ոչ միայն գիտելիք, այլեւ հմտություններ։ Ստանալով այս արտոնագրումը` մասնակիցները եվրոպական երկրներում նույնպես կկարողանան մատուցել ֆինանսական ծառայություններ»,- նշել է EBTN-ի փոխնախագահ Սոֆիա Զիակուն։

Միջոցառման ընթացքում ՀԲՄ նախագահի տեղակալ Ռուբեն Մելիքյանը ներկայացրել է «Բանկային գործ» որակավորման ծրագրի կառուցվածքը, ուսուցման մոտեցումները ու հնարավորությունները։

«Բանկային գործ» որակավորման ծրագրի մեկնարկը նախատեսվում է ապրիլի 14-ին։ Մասնակցության համար կարող եք գրանցվել այս հղմամբ։
Դիտում՝ 1646
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW