Վճարումներ ստանալու նոր, արագ ու անվտանգ եղանակ՝ ընդամենը մեկ հղումով. Ամերիաբանկը եւ Դիննո ընկերությունը ներկայացնում են PayLink համատեղ հարթակը, որը վճարումների ստացման եւ կառավարման նորարարական լուծում է։ Այն օգնում է բիզնեսին պարզեցնել գործընթացները, ստանալ անխափան ու անվտանգ վճարումներ, ինչպես նաեւ ակնթարթային հաշվետվություն:«Մեր նպատակն էր ստեղծել հարթակ, որը հնարավորություն կտա բիզնեսին ընդունել վճարումներ առավելագույնս հեշտ ու պարզ եղանակով։ PayLink-ի օգնությամբ մեր գործընկերներն այլեւս կարիք չունեն իրենց կայքերում ինտեգրելու վճարային համակարգեր, կատարելու ծրագրավորման կամ դիզայնի աշխատանքներ։ Մենք աշխատում ենք 24/7 ռեժիմով եւ արձագանքում ենք մեր հաճախորդների հարցերին ցանկացած պահի»,- ասել է PayLink-ի պրոդուկտի պատասխանատու Մարտուն Անանյանը։ Ամերիաբանկից հայտնել են, որ PayLink հարթակը տրամադրում է բիզնեսին անհրաժեշտ գործիքակազմ՝ վճարման հղում ստեղծելու եւ վճարումները կառավարելու համար։ Մասնավորապես, հարթակի միջոցով հնարավոր է ստեղծել վճարման հղում եւ այն տրամադրել հաճախորդին հաղորդակցման ցանկացած եղանակով, հաճախորդից ստանալ վճարում եւ նույն հարթակի օգնությամբ հետեւել գործարքի ընթացքին։ Նշվում է, որ միջոցները մուտքագրվում են ընկերության հաշվին 2-3 աշխատանքային օրվա ընթացքում՝ ապահովելով գործընթացի լիարժեք թափանցիկությունն ու վերահսկողությունը:PayLink-ով վճարումներ հնարավոր է ընդունել ինչպես բանկային քարտով, այնպես էլ MyAmeria Pay-ով, Idram, Telcell եւ Fast Shift դրամապանակներով։ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: Tweet Դիտում՝ 2684