ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է ֆինանսական եւ ՏՏ ոլորտների ընկերությունների միջեւ անցկացվող «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» ինտելեկտուալ խաղի ամենամյա առաջնությանը:Բանկից հայտնել են, որ ստացված բոլոր դրամական մրցանակները հաղթողները նվիրաբերել են բարեգործական հիմնադրամին՝ ի աջակցություն քաղցկեղի դեմ պայքարող երեխաների։Ինտելեկտուալ մրցաշարին մասնակցել է ընդհանուր 11 թիմ, այդ թվում՝ ՎՏԲ-Հայաստան Բանկը: Խաղն անցկացվել է երեք փուլով՝ յուրաքանչյուրը բաղկացած 10 հարցից։ Առաջնության ավարտից հետո կազմակերպիչները մրցանակներ են հանձնել հինգ անվանակարգում՝ «Լավագույն թիմ», «Լավագույն խաղացող», «Լավագույն ավագ» «Լավագույն պատասխան» եւ «Լավագույն հարց»։ ՎՏԲ-Հայաստան Բանկը վկայագիր հանձնել է «Լավագույն խաղացող» անվանակարգում հաղթողին։ Նա ընտրվել էր ժյուրիի կողմից՝ ամենաօրիգինալ պատասխանը տալու համար։«Մեզ համար նման նախաձեռնություններին մասնակցելը միայն կորպորատիվ սոցիալական պատասխանատվության մաս չէ: Սա հնարավորություն է՝ նպաստելու կարեւոր սոցիալական խնդիրների լուծմանը եւ աջակցելու այն նախագծերին, որոնք կարեւոր են հասարակության համար: Ինտելեկտուալ մրցաշարերը ոչ միայն միավորում են մարդկանց, այլեւ օգնում են զարգացնել գիտելիքի մշակույթը եւ ոգեշնչում դեպի նոր ձեռքբերումներ, - նշել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Անձնակազմի հետ աշխատանքի վարչության պետ Արտյոմ Ղուկասյանը։ Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 7109