Տրանսպորտում հնարավոր է վճարել Apple Pay-ով եւ Google Pay-ով

21.03.2025 | 13:56 Գլխավոր էջ / Նորություններ /
#Telcell #Apple Pay #Google Pay
Մայրաքաղաքի հասարակական տրանսպորտում արդեն հնարավոր է վճարել Apple Pay-ով եւ Google Pay-ով:

Այս եղանակով վճարելու համար անհրաժեշտ է ունենալ Telcell Visa թվային քարտ, որը կարող եք անվճար ստեղծել Telcell Wallet-ում՝ առանց բանկ այցելելու։ Երբ Ձեր քարտը հասանելի դառնա հավելվածում, այն կցում եք Apple Wallet-ին կամ Google Pay-ին եւ վճարում՝ հեռախոսը մոտեցնելով վալիդատորին։

«Տրանսպորտային բարեփոխումների շրջանակում սա Telcell-ի հերթական քայլն է՝ ուղղված տրանսպորտից օգտվելը էլ ավելի հեշտ ու հարմարավետ դարձնելուն»,- ասվում է Telcell ընկերության հաղորդագրության մեջ:

«ԹԵԼ-ՍԵԼ» ԲԲ ընկերությունը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։
Դիտում՝ 2485

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW