Amazon Web Services-ը Doing Digital Forum 2025-ի տեխնոլոգիական գործընկերն է

19.03.2025 | 17:38 Գլխավոր էջ / Նորություններ /
#Amazon Web Services #Doing Digital
Doing Digital Forum-ին այս տարի որպես գործընկեր միացել է Amazon Web Services (AWS)-ը՝ աշխարհի ամենահամապարփակ եւ լայնորեն կիրառվող ամպային տեխնոլոգիական հարթակը։

AWS-ը սպասարկում է աշխարհում միլիոնավոր հաճախորդների՝ օգնելով նրանց դառնալ ավելի ճկուն եւ արագացնում թվային փոխակերպումը՝ առաջարկելով ամենալայն հնարավորությունները, ամենամեծ մասնագիտական համայնքը, երաշխավորված անվտանգություն, շարունակական նորարարություն եւ ամենամեծ գործառնական փորձառությունը, ինչը հաճախորդներին հնարավորություն է տալիս զարգանալ ավելի արագ։

Համաշխարհային զարգացումներին ընդառաջ՝ Doing Digital Forum 2025-ի օրակարգի կենտրոնում է ապագայի փողը եւ դրա ազդեցությունը տնտեսության վրա։

«Ուրախ ենք ողջունել AWS-ին՝ որպես Doing Digital Forum 2025-ի տեխնոլոգիական գործընկեր: AWS-ի ներգրավվածությունն ապահովելու է ոլորտի առաջատար գիտելիքների, գլոբալ լավագույն փորձի եւ նորարարական տեխնոլոգիաների հասանելիությունը՝ բացահայտելով ֆինթեք լուծումների ներդրման նոր հեռանկարներ։ Մեծ պատիվ է նաեւ հյուրընկալել երկու հեղինակավոր AWS խոսնակի, որոնք կկիսվեն իրենց գիտելիքներով եւ փորձառությամբ»,- ասել է Doing Digital Forum-ի հիմնադիր Տաթեւիկ Սիմոնյանը։

Տաթևիկ Սիմոնյանը

Amazon-ի ձեռնարկությունների տեխնոլոգիաների ներդրման գծով ղեկավարներից Մաթիաս Ունդուրագա Բրեյթլինգը Doing Digital Forum-ին հանդես կգա հիմնական ելույթով, իսկ AWS Կենտրոնական Եվրասիայի տարածաշրջանի ղեկավար Իննա Օժոգինան կմասնակցի «Թվային փողի ազդեցությունը տնտեսական աճի վրա» խորագրով պանելային քննարկմանը։

Որպես ներկայիս ամենաճկուն եւ ապահով ամպային հաշվողական հարթակ՝ AWS-ի ենթակառուցվածքն ապահովում է անվտանգության ամենաբարձր չափանիշները, որոնք պահանջվում են կառավարությունների, միջազգային բանկերի եւ այլ բարձր զգայունություն ունեցող կազմակերպությունների կողմից։

AWS-ի մոտեցման հիմքում նորարարությունն է. այն գործում է հաճախորդների կարիքներից հետընթաց աշխատելու սկզբունքով՝ ապահովելով շարունակական զարգացում, որն իրականություն է դարձնում գաղափարներն ու արագացնում փոխակերպման գործընթացը։ Իր գործառնական ամենամեծ փորձառությամբ եւ աննախադեպ մասշտաբով AWS-ը երաշխավորում է հուսալիություն եւ մասնագիտական ուղեցույց, որոնց հաճախորդները կարող են հիմնվել իրենց առավել կարեւոր ծրագրերի համար։

«Պատիվ ենք համարում մասնակցել Doing Digital Forum 2025-ին եւ ակնկալում ենք սերտորեն համագործակցել մեր հայաստանյան հաճախորդների հետ, միասին հաջողությամբ իրականացնել նորարարական նախագծեր» - նշել է Իննա Օժոգինան։

Իննա Օժոգինան

Doing Digital Forum-ը, հավատարիմ մնալով իր առաքելությանը, արդեն երրորդ տարին անընդմեջ Հայաստան է բերում միջազգային առաջատար կազմակերպությունների ու ոլորտի պրոֆեսիոնալիների փորձն ու արժեքավոր գիտելիքները։

DDF25-ի մասնակիցները բացառիկ հնարավորություն կունենան ֆորումի ընթացքում գործնական հանդիպումներ ունենալ Amazon Web Services-ի ղեկավար կազմի հետ, նախապես հայտագրվելով։ Հայտագրման համար partnership@doingdigital.am էլ. հասցեին ուղարկել անուն ազգանուն, կազմակերպության անուն, պաշտոն, էլեկտրոնային հասցե։

***
2023 թվականից ի վեր Doing Digital Forum-ը հյուրընկալել է ավելի քան 40 առաջատար խոսնակի Հայաստանից, Միացյալ Թագավորությունից, ԱՄՆ-ից, ԱՄԷ-ից, Գերմանիայից, Ավստրալիայից եւ ԱՊՀ երկրներից։

Doing Digital Forum-ի կազմակերպիչը SPRING PR ընկերությունն է, ֆորումի Տեխնոլոգիական գործընկերը Amazon Web Services-ն է: Արդեն երրորդ տարին անընդմեջ ֆորումի Ինովացիոն գործընկերը Visa-ն է, Ներդրումային գործընկերը՝ Apricot Capital-ը, Fastex-ը Բլոկչեյն գործընկերն է։ Ինչպես DDF24-ին, այնպես էլ այս տարի Arca-ն ֆորումի Ազգային գործընկերն է։

Ֆորումի մանրամասների եւ տոմսերի համար՝ https://doingdigital.am/
Դիտում՝ 4484
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW