Մարտին Գալստյանը ներկայացրել է ռուբլու եւ եվրոյի արժեւորման պատճառները
18.03.2025 | 16:56 Գլխավոր էջ / Նորություններ /


«Շուկայում տեսնում են ռուս–ուկրաինական պատերազմի հնարավոր արագ հանգուցալուծում, կոնֆլիկտի սառեցում, հետագայում նաեւ բանակցություններ։ Դա միանշանակ դրական է ազդում ռուբլու փոխարժեքի վրա, այսօր նաեւ Պուտին–Թրամփ հեռախոսազրույց է լինելու։ Կարծում եմ` դրան ընդառաջ որոշակի սպասումներ կան ձեւավորված նաեւ շուկայի խաղացողների մոտ, ինչը դրական ազդեցություն է ունենում ընդհանուր ռուսական ակտիվների գների վրա»,- ասուլիսի ժամանակ ասել է նա:
Ինչ վերաբերում է դոլարին, ԿԲ նախագահի խոսքով, դոլարի փոխարժեքը նվազել է ոչ միայն ռուբլու, այլեւ՝ եվրոյի նկատմամբ, որը որոշակի արժեւորվել է։
«Երբ նայում ես շուկայի խաղացողների մեկնաբանություններին եվրոյի վարքագծի վերաբերյալ, դա հիմնականում պայմանավորված է ամերիկյան ակտիվների նկատմամբ ունեցած որոշակի տատանողականությամբ։ Շուկայի խաղացողները փորձում են հասկանալ՝ ԱՄՆ ներկայիս ադմինիստրացիան ինչ է ուզում անել տարիֆային քաղաքականության, տնտեսական հարաբերությունների միջոցով։ Կարծում եմ` շուկան դեռեւս խարխափում է` հասկանալու զարգացման ուղեգիծը»,- ասել է Մարտին Գալստյանը:
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: