Հայաստանի կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն այսօր ասել է, որ ՀՀ-ի կողմից տեղաբաշխված եվրապարտատոմսերի թողարկումը «ճիշտ գործարք է»:Հայաստանը միջազգային կապիտալի շուկայում տեղաբաշխել է 750 մլն ԱՄՆ դոլար ծավալով 10 տարի մարման ժամկետով եվրապարտատոմսեր` 7.1% եկամտաբերությամբ: Նոր եվրապարտատոմսերի արժեկտրոնի եկամտաբերությունը կազմում է 6.75%: 17.03.2025 | 12:42 Հայաստանը 750 միլիոն դոլարի եվրապարտատոմսեր է թողարկել «Ինչ վերաբերում է եվրապարտատոմսերի 7.1% եկամտաբերությանը, ապա գոյություն ունի ռիսկից զատ տոկոսադրույք: Օրինակ, ԱՄՆ-ի նույն 10 տարի ժամկետակայնությամբ պարտատոմսերի եկամտաբերությունը 4.3%-ին մոտ է: Այսինքն՝ ամերիկյան պետությունը 10 տարվա պարտքը շուկայից վերցնում է տարեկան 4.3%-ով, Հայաստանի կառավարությունն այդ պարտքը վերցնում է 7.1%-ով, տարբերությունը 2.8% է, որը վերջին ժամանակահատվածում սպրեդի դիտված նորմալ չափն է»,- ասուլիսի ժամանակ ասել է ԿԲ նախագահը: Tweet Դիտում՝ 2186