Հայաստանը 750 միլիոն դոլարի եվրապարտատոմսեր է թողարկել

17.03.2025 | 12:42 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /
#Հայաստան #պարտատոմս
Մարտի 5-ին Հայաստանը միջազգային կապիտալի շուկայում հաջողությամբ տեղաբաշխել է 750 մլն ԱՄՆ դոլար ծավալով 10 տարի մարման ժամկետով եվրապարտատոմսեր` 7.1% եկամտաբերությամբ:

Ֆինանսների նախարարությունից հայտնել են, որ նոր եվրապարտատոմսերի արժեկտրոնի եկամտաբերությունը կազմում է 6.75%:

«Սա Հայաստանի կողմից միջազգային կապիտալի շուկայում եվրապարտատոմսերի հինգերորդ թողարկումն է:

Եվրապարտոմսերի թողարկումը նախատեսված է 2025 թվականի պետական բյուջեի մասին ՀՀ օրենքով, ներառված է 2025 թվականի փոխառությունների ծրագրում:

Եվրապարտոմսերի թողարկումից ստացված զուտ հասույթը կօգտագործվի պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման նպատակով»,- ասվում է նախարարության հաղորդագրությունում:

Եվրապարտատոմսերի տեղաբաշխման պայմանները

Թողարկող                                              Հայաստանի Հանրապետություն
Վարկանիշ                                              BB- (կայուն) S&P / BB- (կայուն) Fitch / Ba3 (կայուն) Moody’s
Տեղաբաշխված ծավալ                            750,000,000 ԱՄՆ դոլար
Գնանշման օր                                          2025թ. մարտի 5
Վերջնահաշվարկի օր                               2025թ. մարտի 12
Մարման օր                                              2035թ. մարտի 12
Արժեկտրոն                                              6.75%
Տեղաբաշխման գին                                  97.524%
Եկամտաբերություն                                 7.1000%
ԱՄՆ 10տ. ուղենշ                                      4.675% (2035թ. փետրվարի 15)
Շեղումը ԱՄՆ 10տ. ուղենշի նկատմամբ    286 բ.կ.
Ցուցակում                                               Լոնդոնի բորսա
Դիտում՝ 583
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW