Հայտնի են համահայաստանյան «Իսկական հերոսը» շարադրությունների մրցույթի հաղթողները
18.03.2025 | 14:24 Գլխավոր էջ / Նորություններ /




«Իսկական հերոսը» մրցույթի մասնակից դպրոցականները գրել էին, թե ով է իրենց համար իսկական հերոսը։ Մրցույթին կարող էին մասնակցել ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Երեւանի քաղաքապետարանի, մարզպետարանների ենթակայության բոլոր հանրակրթական դպրոցները (4-12-րդ դասարաններ)։
Մրցույթի ընթացքը բաժանված էր երկու հիմնական փուլի՝ դպրոցական եւ ընդհանուր։ Յուրաքանչյուր դպրոց հիմնական փուլին կարող էր ուղարկել դպրոցական փուլում լավագույնը ճանաչված երկուական շարադրություն։ Արդյունքում, միայն հիմնական փուլի համար ստացվել էր դպրոցական փուլը հաղթահարած գրեթե 700 շարադրություն։
Պրոֆեսիոնալ ժյուրին բաղկացած էր ոլորտի առաջատար մասնագետներից՝ գրողներ, գրականագետներ, ինչպես նաեւ ֆիլմի ստեղծագործական անձնակազմից։
Արդյունքում հաղթող են ճանաչվել Երեւանի Մուրացանի անվան հ․18 հիմնական դպրոցի աշակերտ Էլեն Անտոնյանը, Ալ. Շիրվանզադեի անվան հ. 21 հիմնական դպրոցի աշակերտ Եվա Ամիրյանը, Սարավանի հիմնական հանրակրթական դպրոցի աշակերտ Արտյոմ Մելքոնյանը եւ Գյումրու հ․ 40 հիմնական դպրոցի աշակերտ Գայանե Մկրտչյանը։
Մրցույթի հաղթողները կկարողանան իրենց ամբողջ դպրոցով կինոթատրոնում անվճար դիտել ֆիլմը:
Մարզերի դպրոցների դեպքում կազմակերպիչները կապահովեն նաեւ հաղթող դպրոցների աշակերտների եւ ուսուցիչների տեղափոխությունը Երեւան։
Մրցույթի պատվավոր ժյուրիի անդամ, սիրված դերասան Մկրտիչ Արզումանյանը, ով մրցանակակիրներին է հանձնել պատվոգրերը, ասել է, որ շատ հետաքրքիր շարադրություններ է կարդացել։
«Ձեզնից շատ բաներ կարելի է սովորել։ Շատ ուրախ եմ, որ կազմակերպվեց այս հրաշալի մրցույթը, որը եւս մեկ անգամ արդեն իսկ իրականացվել էր։ Կարծում եմ՝ առիթ կլինի նաեւ երրորդ անգամ կազմակերպել համահայաստանյան շարադրությունների մրցույթ։ Ճիշտ է՝ նման քանակի շարադրություններ կարդալը բարդ էր, բայց բոլորիս համար շատ կարեւոր էր իրականացնել այս մրցույթը»,-նշել է նա։
Մրցույթի կազմակերպիչ, պրոդյուսեր Վահան Գրիշկյանն էլ իր խոսքում առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել մրցույթի աջակիցներին ու հատկապես ժյուրիի անդամներին, բոլոր այն աշակերտներին, որոնք մասնակցել են մրցույթին։
Վերջին լուրեր
19.03.2025 | 12:08 Ֆինտեխ
Ֆինտեխ ընկերությունները ԱՄՆ-ում ձգտում են բանկի կարգավիճակ ստանալ
18.03.2025 | 16:13 Նորություններ
ԿԲ նախագահ. Տեղաբաշխված եվրապարտատոմսերի թողարկումը ճիշտ գործարք է
18.03.2025 | 13:12 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: