Կենտրոնական դեպոզիտարիայի CDA Online հավելվածը միջազգային մրցանակի է արժանացել

18.03.2025 | 11:06 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կենտրոնական դեպոզիտարիա #CDA Online
Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիան (ՀԿԴ) արժանացել է "Excellence in Innovation - CDA Online: Software of CSD Armenia (AMX) 2025" մրցանակին, որը շնորհվում է Global Banking & Finance Review հեղինակավոր ամսագրի կողմից:

«Այս մրցանակը վկայում է CDA Online-ի բացառիկ ներդրումը ֆինանսական տեխնոլոգիաների զարգացման մեջ եւ նրա կարեւորությունը Հայաստանի կապիտալի շուկայի թվայնացման գործընթացում»,- ասվում է հաղորդագրությունում:

Նշվում է, որ CDA Online-ը Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիայի առաջատար թվային լուծումներից է, որը հիմնովին փոխում է կապիտալի շուկայի կառավարման մոդելը։ Հատկապես ուշագրավ է էլեկտրոնային քվեարկության (E-Voting) հնարավորությունը, որը բաժնետերերին հնարավորություն է տալիս մասնակցել կորպորատիվ որոշումների կայացման գործընթացին՝ անկախ իրենց գտնվելու վայրից։ Այս գործիքը ոչ միայն վերացնում է աշխարհագրական սահմանափակումները, այլեւ մեծացնում է թափանցիկությունը եւ արդյունավետությունը կորպորատիվ կառավարման համակարգում։

Բացի այդ, CDA Online-ը դարձնում է բաժնետիրական ժողովների կազմակերպման գործընթացը ավելի դյուրին եւ արագ՝ ամբողջովին թվայնացնելով այն, ինչը զգալիորեն նվազեցնում է ձեռնարկությունների վարչական ծախսերը եւ ժամանակի կորուստը։

Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիան պատրաստվում է առաջիկայում ներկայացնել CDA Online-ի նոր, բարելավված տարբերակը, որը ներդրողներին եւ թողարկողներին կտրամադրի նոր գործիքակազմ:
Դիտում՝ 327
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW