Քննարկվել է Հայաստանում «Wizz Air»-ի գործունեության ընդլայնման հնարավորությունը

18.03.2025 | 10:48 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Wizz Air» #Հայաստան
Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է «Wizz Air» ընկերության կոմերցիոն եւ գործառնական գլխավոր տնօրեն Մայքլ Դելեհանթի գլխավորած պատվիրակությանը:

Փոխվարչապետի գրասենյակից հայտնել են, որ հանդիպմանը Մհեր Գրիգորյանը կարեւորել է ընկերության գործունեությունը Հայաստանում՝ «ընդգծելով դրա նշանակությունը զբոսաշրջության եւ մարդկանց շարժունակության ակտիվացման տեսանկյունից»:

«Զրուցակիցները քննարկել են Հայաստանում «Wizz Air» ընկերության գործունեության ընդլայնման հնարավորությունները՝ ինչպես Երեւանի «Զվարթնոց» միջազգային, այնպես էլ Գյումրի քաղաքի վերանորոգված օդանավակայանների միջոցով»,- ասվում է հաղորդագրությունում:
Դիտում՝ 1605

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW